Վիտամինային ռումբ՝ օրգանիզմի համար: Չհիվանդանալու համար բավական է տարվա մեջ երկու անգամ օգտագործել սա.

Այս բաղադրատոմսն օգտագործում եմ արդեն տաս տարուց ավել…Բոլոր սեզոնային հիվանդությունները կողքովս անցնում են, դժվար է մտաբերել, թե երբ եմ վերջին անգամ հիվանդացել: Բոլորին խորհորդ եմ տալիս այս հրաշք միջոցը:

Բաղադրիչներ.

  • կիտրոն՝ 3 հատ
  • ընկույզ՝ 200 գ
  • չամիչ, ծիրանի չիր և սալորաչիր՝ յուրաքանչյուրը 150 գ
  • մեղր՝ 200 գ
  • մասուրի օշարակ

Պատրաստման եղանակ.

Անհրաժեշտ է կտրատել և ապակե բանկայի մեջ լցնել կիտրոնները, ընկույզը, չամիչը, ծիրանի չիրը և սալորաչիրը, ավելացնել մեղրը և մասուրի օշարակը, լավ խառնել և մեկ շաբաթ թողնել սառը տեղում:

Այս բուժիչ միջոցը պետք է ընդունել հետևյալ կերպ. օրական մեկ ճաշի գդալ՝ դատարկ ստամոքսին: Կուրսը տևում է մինչև խառնուրդի վերջանալը: Այսպիսի բուժում իրականացնելը ցանկալի է տարվա մեջ երկու անգամ՝ աշնանն ու գարնանը, երբ իմունիտետը տուժում է տարածված ինֆեկցիաների ազդեցությունից:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ