Դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանը հանրությանը առավել շատ հայտնի դարձավ իր հումորային ու հետաքրքիր ինստագրամյան հոլովակներով։

Նրա ստեղծած կերպարները շատ արագ հարազատ դարձան հանրության համար, Հետո արդեն Լիանան սկսեց անձնական հրապարակումներ ևս անել՝ պատմելով առողջական խնդիրներ ունենալու և վիրահատության միջոցով նիհարելու մասին։ Այդ ամենին զուգահեռ չեն դադարում քննարկումները Լիանայի անձնական կյանքի մասին։

Օրեր առաջ հայտնել ենք այն մասին, որ դերասանուհի Լիանա Վանոյանը սիրելի ունի: Այս մասին վերջինս ակնարկում է իր վերջին հրապարակումներում, դե իսկ հերթական անգամ նրա սիրո մասին հրապարակումը ապացուցում է վերոնշյալը:

«Սեր… Սա է մեր կյանքի շարժիչ ուժը:Ու իմաստը ամբողջ այա ամենի, որին կյանք ենք անվանում: Մեծագույն երջանկություն է, երբ սիրում ես»: