Չեմ խոսել երբեք բայց ես ոչ թե ունեմ 2 աղջիկ այլ ունեմ երեք աղջիկ․ Արամ Մելիքյան

🔥Չեմ խոսել երբեք, բայց ես ոչ թե ունեմ 2 աղջիկ այլ ունեմ երեք աղջիկ․😍 Արամ Մելիքյանը նոր հրապարակում է արել ու զարմացրել հետևորդներին․ Ամբողջական նյութը մեկնաբանություններում👇👇

Շումեն Արամ Մելիքյանը նոր գրառում էր Արել իր Ինստագրամյան ալիքում ու ուրախալի լուրով կիսվել։ Նա գրել է․

Ինքը՝ Արմինեն է… Նա այն աղջիկն է, ում հետ Լիլիթի հետ ծանոթացել ենք մոտ տասը տարի առաջ։ Այն ժամանակ դեռ 14 տարեկան էր, բայց արդեն իսկ առանձնահատուկ տեղ ուներ մեր սրտերում։

Ինձ ու Լիլիթին նա այնքան հարազատ էր, որ մենք նրան համարում էինք մեր իսկական դուստրը։ Իսկ ամենահետաքրքիրը՝ իր մայրիկն ընդհանրապես դեմ չէր այդ մտերմությանը։

Ժամանակը անցավ։ Արմինեի կյանքում հայտնվեց Գրիշը՝ մարդ, ով դարձավ նրա սրտի ընտրյալը, իսկ արդեն վաղուց էլ իմ հարազատ ընկերը։ Երբ Արմինեն որոշեց ամուսնանալ, նա մեծ ակնկալիքով խնդրեց ինձ՝ ուղեկցել իրեն Գրիշի մոտ՝ ինչպես հայրն իր աղջկան։ 🥹 Այդ պահին ես հուզվեցի…

Այսօր նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները։ Սա նոր ճանապարհի սկիզբն է։ Իսկ մեկ ամիս հետո էլ կլինի պսակադրությունը և հարսանյաց հանդեսը, որտեղ ես ու Լիլիթը արդեն կկանգնենք նրանց կողքին՝ որպես քավոր-քավորս։

Եվ ահա եկել է պահը, երբ ես ուզում եմ բարձրաձայն ասել՝ միշտ կարծել եմ, որ ունեմ երկու դուստր, բայց իրականում ունեմ երեք։

Գրիշ, Արմինե, սրտանց գրկում ենք ձեզ ու խենթանում ձեր սիրո համար։

Միևնույն ժամանակ, հիշեցնենք՝ շոումեն Արամ Մելիքյանը երկու դուստր ունի, որոնցից ավագը՝ Էլիզան, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։

Վերջին շաբաթները շրջադարձային եղան Էլիզայի համար։ Նա ոչ միայն որոշեց ապրել միայնակ, այլև կիսվեց, որ բաժանվել է իր սիրելի Հարութից։ Այդ անկեղծ խոստովանությունը մեծ արձագանք ստացավ։

Թեև կյանքում դժվար փուլ էր, Էլիզան կարողացավ ուժ գտնել իր հետևորդների աջակցությամբ և շարունակեց մնալ ակտիվ։ Երեկ նա իր ինստագրամյան էջում տեղադրել է նոր լուսանկարներ՝ փայլելով իր գրավիչ և խնամված տեսքով։

Կյանքը երբեմն փորձություններ է բերում, բայց երբ քո կողքին կան մարդիկ, ովքեր քեզ սիրում են՝ ամեն ինչ հաղթահարելի է։

Like this post? Please share to your friends: