StarNews-ը տեղեկացրել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ծնվել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և դերասանուհի Էվելինա Շահիրյանի առաջնեկը: Զույգը որդուն տվել է Դանիել անունը։
Երիտասարդ դերասանուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր մի քանի հոլովակով։
3 ամսական փոքրիկի հետ սելֆի է արել դերասանուհի Մարիամ Ադամյանն, ով ընտանիքի քավորկինն է:
Լուսանկարից երևում է, որ փոքրիկն անչափ նման է իր մայրիկին: