Արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում երգիչ Անդրեի անձնական կյանքի մասին քննարկումները։ 

Արդեն հստակ է, որ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են, սակայն քչերը գիտեն, որ սա Անդրեի համար առաջին չստացված ամուսնությունը չէր։

2018 թվականին Անդրեն բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։  Նա մի օր ինստագրամյան հարթակում ներկայացրեց լուսանկարներ իր հարսանիքից, իսկ մեկնաբանություններից պարզ դարձավ, որ լուրը անակնկալ էր նաև երգչի ընկերների համար։

Անդրեի նախկին սիրելին իսկական գեղեցկուհի էր՝ հայտնի է, որ նրա անունը Արուս է, և նա ԱՄՆ-ում  ազդեցիկ գործարարներից մեկի դուստրն է։ Դե իսկ բաժանության մասին Անդրեն այդպես էլ չհայտնեց. դա պարզ դարձավ, երբ երգիչը իր երկրպագուներին հայտնեց իր և Անիի հարաբերությունների մասին։