ՀՀ-ում արդեն վիրուսից մահվան դեպք է գրանցվել

Ինչպե՞ս կանխարգելել Արևմտյան Նեղոսի տենդի տարածումը․

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 20 դեպք՝ 1 մահվան ելքով: Բոլոր հիվանդները (25-65 տարեկան) հոսպիտալացված են, նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր:

«Հարկ է նշել, որ հիվանդությունը հիմնականում թեթև ընթացք է ունենում, սակայն որոշ դեպքերում կարող են զարգանալ նյարդաբանական բարդություններ՝ ընդհուպ մինչև մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ: Թեթև դեպքերում արտահայտվում է ջերմության բարձրացմամբ, գլխացավով, մկանացավերով, հոգնածությյամբ, մաշկի ցանով, աչքերի ցավով: Հիվանդության ռիսկի խմբում են քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող անձինք, տարեցները, երեխաները:

Հիշեցնենք, որ Արևմտյան Նեղոսի տենդը վիրուսային վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում:

Հիմնական վարակի աղբյուր են թռչունները և որոշ կենդանիները (հիմնականում՝ ձիերը):

Նշենք նաև, որ մոծակների բազմացման հիմնական միջավայրը ջրային տարածքներն են,- հայտնում են ԵՊԲՀ-ից։

Like this post? Please share to your friends: