Դուք միշտ քաղցա՞ք եք: Դուք քաշ եք հավաքել չնայած նրան, որ կրճատե՞լ եք օգտագործվող կալորիաների քանակը: Հաճա՞խ եք ունենում ստամոքսի հետ կապված խնդիրներ: Եթե այս հարցերից որևէ մեկին պատասխանեցիք «այո», ապա հնարավոր է, որ ձեր արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից բարձր է:
Որոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառները
Կան շատ գործոններ, որոնք նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, այդ թվում.
- վատ սնունդը
- կանոնավոր ֆիզիկական վարժությունների բացակայությունը
- սթրեսը
- առողջական որոշակի վիճակը
- որոշակի դեղամիջոցների օգտագործումը
Ահա արյան մեջ շաքարի բարձր մակարդակի ախտանիշները.
- չափից ավել ծարավի զգացում
- չորություն բերանում
- մշտական քաղցի զգացում
- մաշկի չորություն և քոր
- մշտական հոգնածություն
- կենտրոնանալու հետ կապված խնդիրներ
- որովայնի շրջանում ճարպի կուտակում
- քաշի ավելացում
- տեսողության վատացում
- դանդաղ լավացող վերքեր
- նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
- ստամոքսի հետ կապված խնդիրներ
Եթե ձեզ մոտ նկատեք այս ախտանիշները, ապա դիմեք բժիշկի՝ անալիզներ հանձնելու և առողջական խնդիրները լուծելու համար:
Ե՞րբ եք վերջին անգամ արյուն հանձնել՝ արյան մեջ շաքարի մակարդակը ստուգելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը