Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. սա կվերացնի ցանկացած մաշկային խնդիր

Ալոեն պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր և օգտակար նյութեր, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա: Բույսն օտագործում են ոչ միայն կոսմետիկ, այլև բուժիչ

նպատակներով: Ալեո վերան բուժում է ակնեն, հարթեցնում է կնճիռները, վերացնում է բծերը, քորը և կարմրությունը: Սա կնոջ գեղեցկության իսկական օգնական է: Ալոե վերան դեմքի մաշկի համար կարելի է օգտագործել դիմակների, լոսյոնների, թուրմերի տեսքով: Ներկայացնում ենք ալոե վերայի օգտակարությունը դեմքի համար 1. Երիտասարդացնող դիմակ: Խառնիր 2 ճ/գ ալոեի քերած տերևներով շիլա, նույնքան կաթ և 1 հում ձվի դեղնուց: Խառնիր բաղադրիչները և քսիր դեմքիդ, թող 20 րոպե: Լավ լվա ջրով: 2. Պզուկների դեմ միջոց: Անհրաժեշտ կլինի 1 թ/գ ալոեի հյութ, 1 թ/գ թթվասեր և կես ձվի դեղնուց:

Խառնիր և քսիր դեմքիդ, սպասիր, մինչև վրայի շերտը չորանա, և քսիր հաջորդը: Թող 30 րոպե: 3. Լվացվելու լոսյոն: Վերցրու կես բաժակ եռացած զով ջուր, ավելացրու 1 թ/գ գլիցերին, 2 թ/գ ալոեի հյութ և 1 թ/գ կիտրոնի հյութ: Թափահարիր և բամբակով սրբիր դեմքդ: Լվա ջրով: 4. Թարմացնող քառակուսիներ բորբոքման դեմ:

Ալոեի թարմ հյութը սառեցրու սառույցի ձևամանով: Դրանցով ամեն առավոտ սրբիր դեմքդ: Այս միջոցը հրաշալիորեն վերացնում է բորբոքումները, կարմրությունը, փրկում է այրվածքների դեպքում: 5. Դիմակ քամուց կոշտացած մաշկի համար: Վերցրու 1-ական թ/գ մեղր, վարսակի ալյուր, ալոեի հյութ, գլիցերին և խառնիր: Քսիր խնդրահարույց մասերին, թող 20 րոպե, հետո լվա ջրով:

Like this post? Please share to your friends: