Ինչպես արագ և պարզ կերպով ազատվել գլխացավից

Գոյություն ունեն գլխացավի տարբեր տեսակներ

Похожее изображение

  1. Առավել տարածված գլխացավը՝ լարվածության գլխացավն է: Այն առաջանում է ուսերի, վզի և ծնոտի հատվածում լարվածության հետևանքով: Սովորաբար դա կապված է սթրեսի, դեպրեսիայի կամ գլխի սխալ դիրքի հետ:
  2. Այլ տեսակ է՝ միգրենից առաջացած գլխացավը, որն ավելի ուժեղ է, քան նախորդը: Այն ուղեկցվում է նաև տեսողության հետ կապված խնդիրներով, սրտխառնոցով և լույսի և աղմուկի հանդեպ զգայունությամբ:
  3. Քչերը գիտեն, որ գլխացավերը կարող են հաճախ առաջանալ՝ ցավազրկողները չարաշահելու հետևանքով: Նման գկխացավը լինում է հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր մշտապես շաբաթական 3 օրից ավել ցավազրկող են օգտագործում:
  4. Կա նաև կլաստերային գլխացավ: Այն շատ սուր և ցավոտ է:
  5. Գլխացավի առաջացման պատճառ կարող է լինել նաև դեմքի և գլխի դիմային հատվածում բորբոքումը:
  6. Գլխացավերը լինում են մրսածության կամ այլ ռեսպիրատոր հիվանդության պատճառով:

Картинки по запросу գլխացավ

Գլխացավից ազատվելու արագ միջոցներ.

  1. Գոլ ջուր խմեք: Հայտնի է, որ գլխացավի առաջացման գլխավոր պատճառներից մեկը ջրազրկումն է: Հենց զգաք ցավը, 2-3 բաժակ գոլ ջուր օգտագործեք: Ցանկության դեպքում կարող եք ջրին կիտրոն ավելացնել:
  2. Փափուկ կտորի մեջ տոպրակով սառույց փաթաթելով՝ դրեք այն գլխին: Դա կնվազեցնի ցավը և կլավացնի արյան շրջանառությունը:
  3. Մերսում. փորձեք թույլ մերսել վիզը, գլխամաշկը, հատկապես ականջների շրջանում: Շրջանաձև շարժումներով ուղեկցվող թույլ սեղմելը բավական կլինի:
  4. Հանգիստ. շատ դեպքերում վատ քնի կամ սթրեսի գործոնը կարող է գլխացավ առաջացնել: Պառկեք մութ տեղում: Եթե ստացվի քնել, հավանաբար գլխացավը կանցնի:
Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!