Ըստ գիտնականների՝ այս տարիքում մայրացած կանայք ավելի երկար են ապրում

Վերջերս գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կանայք ովքեր երխա են ունենում 30 տարեկանում՝ ավելի երկար են ապրում։

Պորտուգալական Կոիմբրա համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 2 տիպի կանանց՝ նրանց, ովքեր ծննդաբերել են ավելի հասուն տարիքում, և նրանք ովքեր մայրացել են 20 տարեկանից շուտ, և համեմատել են նրանց կյանքի տևողությունը։

Հիմնականում ուսումնասիրել են կանանց, ովքեր ծննդաբերել են իրենց անդրանիկներին։

Ամենակարևոր հետևությունը, որին եկել են գիտնականները, դա այն է, որ ինչքան ուշ են ծննդաբերել կանայք իրենց անդրանիկ երեխային, այքան նրանք երկար են ապրել։

Բացի դա Menopause ամսագրում հրապարակվել են այլ հետազոտությունների ցուցանիշներ, որոնք ցույց են տվել, որ կանանց ԴՆԹ-ի մեջ, ովքեր ծննդաբերում են 33-ից հետո, կան որոշակի բաներ, որոնք պատասխանատու են երկարակեցության համար։ Ավելի երիտասարդ տարիքում մայրացած կանանց ԴՆԹ-ում այդպիսի բան գոյոթյուն չունի։

Դեռևս  ոչ մի հետազոտություն ցույց չի տվել, թե ինչու են ավելի մեծ տարիքում մայրացած կանայք ավելի երկար ապրում, սակայն գիտնականները չեն բավարարվում ստացած ցուցանիշներից, և հուսանք, որ ավելի ուշ մենք կիմանանք այդ ամենի իրական պատճառը։

Լորդ Ուինսթոնը` ով նույնպես փորձագետ է՝ համոզված է, որ ավելի ուշ մայրացած կանայք ապրում են ավելի երկար իրենց կրթության և հաջողությունների շնորհիվ, այդ իսկ պատճառով նրանք կարողանում են իրենց թույլ տալ ավելի լավ և որակյալ կյանք։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ