Ընկերուհիս մազերս տեսնելով՝ խորհուրդ տվեց խնձորի քացախ օգտագործել

Մենք սովոր ենք, որ խնձորի քացախն օգտագործվում է խոհանոցում՝ ուտեստներ պատրաստելու համաևր։ Բացի այդ, այն կիրառում են նաև որպես մաքրող միջոց։ Սակայն քչերին է հայտնի, որ խնձորի քացախը կարող է օգտակար լինել նաև մազերի համար։

яблочный уксус для волос

Ինչ առավելություններ ունի․

  • կմաքրի գլխամաշկը․ խնձորի քացախի օգնությամբ կարող եք մոռանալ մաշկի վրա յուղոտ շերտի կուտակման մասին;
  • կարագացնի աճը․ խնձորի քացախը նպաստում է արյան շրջանառման լավացմանը։ Ինչպես հայտնի է, դա ուղղակիորեն ազդում է մազերի աճի վրա;
  • կապահովի հարթություն․ քացախն օգնության կգա ոչ հարթ, խճճված մազերին, կպարգևի խնամված տեսք;
  • կվերացնի թեփը․ խնձորի քացախը կատարում է դեզինֆեկտորի ֆունկցիա։ Քանի որ օժտված է հակաբակտերիալ հատկությամբ, դրա օգտագործման արդյունքում մաշկը մաքրվում է, վերանում է քորը, նաև թեփը։

яблочный уксус для волос

Զգույշ եղեք, որ քացախը չափից երկար չպահեք մազերին․ դա ամենամեծ սխալն է, որ կարող եք թույլ տալ տվյալ միջոցը կիրառելիս։ 5 րոպեն լիովին բավարար է՝ լավ արդյունքի հասնելու համար։ 

Ինչպես կիրառել․

  • խառնեք քացախն ու ջուրը՝ 1։5 հարաբերակցությամբ։ Լցրեք դոզատորի մեջ;
  • գլուխը լվացեք սովորականի պես՝ պարտադիր կիրառելով կոնդիցիոներ։ Այնուհետև գլխամաշկին և մազերին քսեք քացախով ստացված խառնուրդը՝ դոզատորի օգնությամբ, բաշխեք ողջ երկարությամբ;
  • 5 րոպե լավ լվացեք՝ առանց շամպուն օգտագործելու։

яблочный уксус для волос

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

Like this post? Please share to your friends: