Օրերս «Կերպարից դուրս» հաղորդման հյուրն էր Արամ MP3-ը։
Հաղորդման սկզբում Արամը խոսեց պատասխանատվությունից.
«Քո մասին արդեն կարծիք է կազմվում ուշացումիցդ։Խոսքը կին -տղամարդ հարաբերությունների մասին չէ։Դու պարտաճանաչ չես ,պատասխանատու չես,չես հարգում քեզ և դիմացինիդ։Ուշանում ես և կարծիքը քո մասին արդեն դրական չէ։Հայրս միշտ ասում էր «точность вежливость королей»։
Կանանց մոտ մի քիչ դա բարդ է ,երբ որ այդ խնդիրն եղավ՝ես հասկացա ,որ ուղղակի պետք է դուրս գամ տանից և սպասեմ մեքենայի մեջ։Մենք այդ թեմայով ունեցել ենք բազմաթիվ խոսակցություններ։Ես հասկանում եմ ,որ ուղղակի այդպես է ստեղծված կին արմատը։Ոչ միայն իմ կինը՝բոլոր կանայք են այդպես։Կան շպարվելու ինչ-որ գործընթացներ,երբ որ հագնվում են ու հասկանում,որ սա սրա հետ չի խոսում՝թեկուզ,որ մենք գնում ենք հաց գնելու։Իմ պարագայում ինձ ոչինչ չի խանգարում ՝անգամ ստատուսս։Եթե պետք է դուրս գամ ՝հագա դուրս եկա։Շոր,կոշիկ ,մազերդ էլ սանրած չլինի ՝դուրս ես գալիս»։
Զրույցի հաջորդ թեման տարիքն էր, ինչի մասին նա ասեց.
«Որպես սովետական ժամանակաշրջանի երեխա`ինձ համար 40տարեկանը դա այնպես մեծ տարիք էր ,որ շուտով մայրամուտն է կյանքիդ։Երբ ես նայում եմ իմ շրջապատում 40տարեկանների և նայում եմ ինձ ՝հասկանում եմ,որ ես ավելի երիտասարդ եմ։Ինչու՞,որովհետև ես հետևում եմ ինձ։Խոսքը ոչ թե խնամքի մասին է ,այլ փորձում եմ լինել ֆորմայի մեջ։Զբաղվել սպորտով ,սնվել հնարավորինս առողջ։Այո, ամեն ինչը բնականաբար ազդում է քո ֆիզիկական տեսքի վրա և մտավորի։ Մեր ազգում չունենք դա ։Մենք կարող ենք ծաղրել մեկին ,ով առավոտյան 6-ին արթնանում է վազելու։Բայց դրանք իրականում շատ կարևոր բաներ են,որոնք դաստիարակում են քեզ։Առավոտյան 5:30 արթնանալը բավականին բարդ բան է ,երբ դու տուն ես գալիս ժամը 1-ին։Բայց այնքան դրական հորմոններ ես ստանում ,որ բավարարում է քեզ ողջ օրվա ընթացքում ։Ցավոք ես դա ուշ եմ բացահայտել` մոտ 6-7 տարի է։Դրանից առաջ երբ արթնանամ ,արթնանամ,իսկ հիմա խորհուրդ եմ տալիս բոլորին զբաղվել սպորտով»։
Խոսեց բնավորության մասին.
«Իմ բացասական գծերից մեկն այն է ,երբ որ տաքանում եմ կորցնում եմ ենթարկվելու ընդհանուր կառավարումը։Այսինքն խոլերիկ եմ։ Հիմա պարզ է, մի քիչ ավելի հավասարակշռված եմ ,քան մի քանի տարի առաջ։Ես հասկանում եմ ,որ դա մեծ խնդիր է,աշխատում եմ ,ընդունում եմ ,որ շատ վատ բան է»։
Արամ MP3-ը խոսեց զբաղվածության և այդքան երեխաների դաստիրակության մեջ ներգրավված լինելու մասին.
«Ընդհանրապես ծնողները պետք է հավասարաչափ ներգրավված լինեն երեխաների դաստիարակության մեջ։Ցանկացած մեկի բացակայությունը թողնելու է իր բացասական արդյունքը։Տարիքային փուլից ելնելով այս կամ այն ծնողը փոխանցում է իր դաստիարակությունը ։Երկուսի ճիշտ դաստիարակության ընթացքում կազմվում է արդեն անձը։
Փորձել եմ երեխաներիս հետ պահել պլանշետներից։Անկեղծ կասեմ ՝չի ստացվում։Նրանք ունեն իրենց շրջապատը,գնում են միասին խաղալու, միևնույն է`բոլորը նստած են հեռախոսներով ։Չեմ էլ սիրում ասել` «բա մեր ժամանակ տենց է՞ր»,որովհետև մեր ժամանակ լիներ, մենք էլ էինք տենց անելու։Բոլոր ժամանակներն են լավը, ուղղակի քո մանկությունը քեզ ամենաքաղցրն է թվում։ Չի՛ կարելի պիտակավորել,այդպես քեզ ծերացնում ես»։