Ահա մի քանի եղանակ, որոնք կօգնեն այդ իրավիճակում. Տաք աղաջուր Խառնեք աղը գոլ ջրում և ողողեք ձեր բերանը այդ լուծույթով: Սա զգալիորեն կթեթևացնի ցավը: Սոդայով մածուկ
Ուղղակի ձեր ատամի մածուկին սոդա ավելացրեք և մաքրեք ցավող ատամը: Սա պետք է որ րոպեների ընթացքում օգնի: Սառույց դրեք Ուղղակի սառույցով պարկը դրեք այտի այն հատվածին, որտեղ ցավող ատամն է: Թեյի պարկիկներ Թեյի պարկիկը ուղղակի դրեք ցավող ատամի վրա: Խորհուրդ է տրվում սև թեյ գործածել:
Մեխակ Մեխակի յուղի թմրեցնող ազդեցությունը օգնում է թմրեցնել ցավող հատվածը, բացի այդ այս յուղն ունի նաև հակաբակտերիալ հատկություն: Սոխ Շատերի համար կարող է աբսուրդ հնչել սա, բայց, այո՛, սոխը ցավող ատամի վրա դնելը կարող է թեթևացնել ցավը: Միակ մինուսը հետո բերանից եկող սոխի հոտը կլինի: