Եթե դուք էլ տանը ունեք այս բույսից, ապա անպայման պիտի իմանաք սրա մասին. արագ կարդացեք

Թանձրատերևուկը, որը հասարակության շրջանում ավելի շատ հայտնի է որպես «փողի ծառ», կա շատերիս տներում: Թողնենք մի կողմ այն հավատալիքները, որ այդ ծաղիկն ընտանիք է բերում հարստություն և առատություն և խոսենք դրա օգտակար հատկությունների և կիրառության մասին: Թնձրատերևուկը կարելի
է կիրառել հետևյալ դեպքերում.
Շուրթերին առաջացած հերպեսի դեպքում կարելի է թանձրատերևուկի մի քանի տերևից հյութ քամել և յուրաքանչյուր կես ժամը մեկ բամբակով այդ հյութը քսել վերքին: Անգինայի և տոնզիլիտի դեպքում թանձրատերևուկի տասը տերևներից հյութ քամել, խառնել 200մլ ջրի հետ և օրվա մեջ 3-5 անգամ ողողել բերանը: Պիելոնեֆրիտի և ցիստիտի դեպքում կարելի է թանձրատերևուկի հինգ տերևները կտրատել, լցնել 200 մլ եռացող ջրի մեջ, թողնել մեկ ժամ, որպեսզի հանգստանա: Ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցի դեպքում սնվելուց մեկ ժամ առաջ խորհուրդ է տրվում թանձրատերևուկի երկու տերև ուտել՝ հանգիստ ծամելով: Թութքի դեպքում կարելի է մեկ տերևը կտրել մեջտեղից և դնել վերքին.
Օգնում է անմիջապես: Արթրիտի և արթրոզի դեպքում անհրաժեշտ է թանձրատերևուկի 10-15 տերևներից հյութը քամել և քնելուց առաջ քսել ցավացող հոդերին: Այրվածքների, վնասվածքների, կտրվածքների դեպքում կարելի է թանձրատերևուկի տերևներից շիլայի պես զանգված ստանալ ու ամեն երկու ժամը մեկ բինտով կապել վնասված մակերեսի վրա: Շատ կարևոր է նախքան կիրառումը խորհրդակցել բժիշկի հետ, քանի որ թանձրատերևուկը մկնդեղի մեծ խտություն է պարունակում, ուստի բուժման նպատակով այս բույսի հիմա վրա ստեղծված դեղամիջոցների չարաշահումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է փսխում, փորլուծություն և գիտակցության խանգարում առաջացնել:

Like this post? Please share to your friends: