Գուրգեն և Իննա Դաբաղյանները համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը: Իննան`դառնալով Գուրգենի կինը, կարճ ժամանակահատվածում կարողացավ սեր ու հետևորդների բանակ ձեռք բերել իր սոցիալական ցանցի էջերում:

Բոլորը գիտեն, որ Իննայի ընտանիքն ապրում է Ռուսաստանում, ուր ժամանակ առ ժամանակ գնում է երգչի կինը:

Իննան այս օրերին իր մայրիկի, տատիկի, քույրիկի ու մորաքրոջ հետ մեկնել է հանգստի: Իննան թեև աչքի չի ընկնում իր ակտիվ հրապարակումներով, այնուամենայնիվ նրա մայրիկն իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որոնք ներկայացնում ենք:

Հավելենք, որ փոքրիկները ևս Իննայի հետ են: