ԲԱՆԱՆը կազատի ձեզ կնճիռներից. փորձված միջոցներ

Շաբաթական 1-2 անգամ, և կնչիռներից նույնիսկ հետք չի մնա:

1 բաղադրատոմս

Լավ տրորեք մեկ հասած բանան: Ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր և երկու ճաշի գդալ սերուցք: Խառնեք այնքան, որ միասեռ զանգված ստացվի, քսեք դեմքի մաքրած մաշկին: Քսան րոպեից լվացեք դեմքը հոսող ջրի տակ: Հետո դեմքը մերսեք սառույցով՝ պատրաստված դեղատնային երիցուկից կամ որակյալ կանաչ թեյից:

 

2 բաղադրատոմս

Տրորեք հասած բանանի կեսը: Խառնեք այն մեկ ձվի դեղնուցի և մեկ թեյի գդալ ձիթայուղի հետ: Քսեք դեմքին՝ բարակ շերտով և թողեք քսան րոպե: Այն հեշտ է մաքրել դեմքից՝ օգտագործելով գոլ ջուր և բամբակ:

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ