Այս 5 տարածված սովորությունները ստիպում են ձեզ գիրանալ

Կա տարածված 5 սովորություն, որոնց պատճառով մարդիկ աննկատ գիրանում են: Ստորև ներկայացնում ենք դրանք.

Картинки по запросу գիրանալ

Նախաճաշին մեծ քանակությամբ քաղցրավենիք

Համարվում է, որ քաղցրավենիքը կարելի է եւ պետք է օգտագործել օրվա առաջին կեսին, սակայն դա պարզապես վտանգավոր միֆ է: Իրականում ցանկացած տեսակի քաղցրավենիքը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը հանգեցնում է ինսուլինի բարձրացված չափաքանակին: Նախ, քաղցր նախաճաշից հետո դուք կզգաք քաղց շատ կարճ ժամանակ անց, դեռ ավելին, գլյուկոզայի եւ ինսուլինի այդպիսի տատանումները ժամանակի ընթացքում կարող են խնդիրներ առաջացնել:

Քնի պակաս

Եթե դուք պարբերաբար քիչ եք քնում, ապա ավելի շատ եք զգում քաղց օրվա ընթացքում՝ հաճախ անգամ չնկատելով դա: Մի շարք հետազոտություններ արդեն վաղուց ապացուցել են կապը քնի պակասի եւ ավելորդ քաշ հավաքելու միջեւ: Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք նիհարել կամ պահպանել առկա քաշը, անհրաժեշտ է պարբերաբար բավարար չափով քնել:

Սթրեսային իրավիճակներ

Սթրեսի ժամանակ բարձրանում է կորտիզոլ հորմոնի, ինչպես նաեւ բետատրոֆին սպիտակուցի մակարդակը, որը ճնշում է օրգանիզմում ճարպերի պառակտման գործընթացը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմում կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում որովայնի շրջանում ճարպ է կուտակվում անգամ այն մարդկանց մոտ, որոնք երբեւէ ավելորդ քաշի խնդիր չեն ունեցել:

Ոգելից խմիչքներ

Գոյություն ունի կարծիք, որ ակլոհոլի չափավոր օգտագործումն օգտակար է օրգանիզմի համար: Կան նաեւ այլ հետազոտություններ, համաձայն որոնց՝ ալկոհոլի ցանկացած քանակությունն իրականում վնասակար է: Կա հայտնի փաստ. ոգելից խմիչքները պարունակում են մեծաքանակ կալորիաներ, եւ դրանց հաճախակի օգտագործման դեպքում դուք կսկսեք գիրանալ:

Փոքրաքանակ սնունդ օրվա ընթացքում

Եթե դուք օգտագործում եք ավելի պակաս, քան անհրաժեշտ է օրգանիզմին, այն սկսում է կուտակել էներգիան եւ դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Արդյունքում դուք ոչ միայն չեք նիհարում, այլեւ կարող եք գիրանալ: Այդ իսկ պատճառով ավելի ճիշտ է չսահմանափակել կալորիաները. ավելի լավ է սնվել հաճախ եւ փոքր չափաբաժիններով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ