Այս տնական միջոցները կօգնեն ձեզ ունենալ հարթ և նուրբ կրունկներ․․․Ահա թե ինչ է պետք անել

Այս տնական միջոցները կօգնեն ձեզ ունենալ հարթ և նուրբ կրունկներ․․․Ահա թե ինչ է պետք անել։Հավանաբար ձեզ նույնպես անհանգ ստացնում են կրունկների չորությունն ու ցավոտ ճաքերը: Որպեսզի թույլ չտաք՝ ավելի խորանա այդ խնդիրը, հարկավոր է շարունակ խնամել առաջարկվող միջոցներով:

Այս խնդիրն իր հերթին լինում է բարդության տարբեր աստիճանների։ Պատճառն այն է, որ ի տարբերություն մարմնի մյուս մասերի, ոտ քերի մաշկը չունի ճարպագեղձեր։ Դրա փոխարեն, քրտնագեղձերն են համարվում խոնավության միակ աղբյուրը։

Երբեմն այդ քրտնագեղձերը բավարար չեն, որպեսզի ոտքերը պահեն բավարար խոնավ վիճակում։ Ոտքերի չորությունը ստեղծում է ան հարմարություն, որն էլ առաջացնում է քոր։ Այնպես, որ մի թողեք այս խնդիրն առանց բուժման։ Փորձեք այս տնական միջոցները։

1. Կիտրոնի հյութ․ Կիտրոնաթթուն օգնում է լուծարել մահացած մաշկը։ Խորհուրդ է տրվում ընդունել կիտրոնի հյութով վաննա մոտ 10 րոպե, իսկ հետո մաչալկայի օգնությամբ հեռացնել մահացած մաշկը։շ

2. Ձիթապտղի յուղ․ Ձիթապտղի յուղի խոնավացնող միջոցը կարող է փրկություն դառնալ չոր կրուկների դեպքում։ Ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի կամ կիտրոնի եթերային յուղ, որպեսզի բարձրացնեք բուժիչ էֆեկտը։ Լցրեք ձեր ընտրած բաղադրիչները ապակե տարայի մեջ և հետո թափահարեք։ Քսեք կրեմը կրունկներին։

3. Վազելին․ Մերսեք ձեր ոտքերը վազելինով, այդ թվում նաև ոտքի մատների հատվածը։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար, քսեք գիշերը և քնեք բամբակե գուլպաներով։

4. Շաքար. Պատրաստեք սկրաբ ձիթապտղի յուղի և շագանակագույն շաքարի հավասար մասերից։ Մերսեք այդ սկրաբով ոտքերը։

Շնորհիվ այս տնական միջոցների, ձեր ոտքերը կլինեն փափուկ և առողջ։

Ապրեք առողջ, եղեք գեղեցիկ

Աղբյուր

Like this post? Please share to your friends: