Այս թրջոցը դուրս է բերում ուժեղ հազն ու թոքերում կուտակված լորձը՝ ընդամենը մի գիշերում

Որպես կանոն, մրսածությունն ու հարբուխը հաճախ ուղեկցվում են հազով, և գրեթե բոկոր դեպքերում այն մնում է, նույնիսկ երբ հիվանդությունը նահանջում է։ Եվ եթե ցերեկը կարող եք դիմանալ հազին, համաձայնեք, որ գիշերային հազն իսկական դժոխք է։

Հազից ամենից շատ տուժում են երեխաները, քանի որ նրանց իմունիտետն այնքան ուժեղ չէ, որ արդյունավետ պայքարի վիրուսի դեմ։

Թվում է, թե հազի դեմ օշարակները անթերի լուծում են, բայց իրականում, դրանց մեծամասնությունն ուղղակի փակում են այն ռեցեպտորները, որոնք դեպի ուղեղ հազ առաջացնելու ազդանշան են ուղարկում։ Բացի այդ, օշարակներն ունեն կողմնակի ազդեցություն․ քնկոտություն, գլխացավեր և սրտի տախիկարդիա։

Ինչ է մեղրային թրջոցը

Ինչպես հայտնի է, մեղրը լայն կիրառում ունի ոչ ավանդական բժշկության մեջ։ Այն կիրառվում է նաև հազը բուժելու համար, օգնում է թոքերից դուրս բերել լորձը։ Հարմար է և երեխաների, և մեծերի բուժման համար։

Ահա թե ինչ է անհրաժեշտ․

մեղր
ձիթայուղ
անձեռոցիկ
մառլյա
ալյուր
պլաստիր

Ինչ անել․

Խառնել ալյուրն ու մեղրը, պիտի ստացվի այնպիսի զանգված, որ չկպչի ձեռքերին։

Մի քիչ ձիթայուղ ավելացնել, գրտնակել ալյուրոտ սեղանի վրա։

Զանգվածը դնել անձեռոցիկի վրա և փաթաթել մառլյայով։

Թրջոցը պլաստիրի օգնությամբ ամրցանել կրծքավանդակին կամ մեջքին, և տաք պիժամա հագնել։

Երեխաների վրա պետք է պահել թրջոցը քնելուց առաջ՝ 2-3 ժամ։ Իսկ մեծերը կարող են թողնել այն ամբողջ գիշեր։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

 

Like this post? Please share to your friends: