Ամենաարդյունավետ միջոցը՝ եղունգների սնկային հիվանդությունների դեմ

Ձեռքերի և ոտքերի սնկային հիվանդություններից ազատվել հնարավոր է նույնիսկ առանց թանկարժեք պրեպարատներ օգտագործելու:

Ներկայացնում ենք միջոց, որը կարող եք ինքնուրույն պատրաստել: Դրա հիմնական բաղադրիչը քրքումն է. այն բուժում է սնկային հիվանդությունը, բացի այդ ազատում է ցավից և ամրացնում եղունգները:

Միջոցի բաղադրության մեջ օգտագործվող կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբակտերիալ հատկություններ:

Ինչպես պատրաստել արդյունավետ միջոց՝ սնկային հիվանդություններից ազատվելու համար.

քրքումի փոշի՝ 30գ
կոկոսի յուղ՝ 45գ

Կոկոսի յուղը սկզբում անհրաժեշտ է տաքացնել, բայց չեռացնել: Ավելացնել քրքումը և խառնել՝ մինչ միասեռ զանգված ստանալը: Երբ զանգվածը սառի, լցրեք փակ տարայի մեջ և պահեք սառնարանում:

Քսուքն օգտագործեք հետևյալ կերպ. մատներով քսեք ախտահարված եղունգին և շփեք 2-3 րոպե: Մաքրեք չոր անձեռոցիկով:

Սա կարելի է օգտագործել նաև սնկով ախտահարված այլ հատվածներում. օրինակ, կրունկների վրա: Քսեք սա ամեն օր և արդյունքները ձեզ երկար չեն սպասեցնի:

Like this post? Please share to your friends: