😍Գեղեցիկ տորթ ու հիասքանչ արտաքին տեսք․ 🥳 Ահա թե ինչպես է Աննա Հարությունյանը նշել իր տարեդարձը․ Ֆոտո👇
Աննա Հարությունյանի ծննդյան օրը նշանավորվեց ոչ միայն ընկերների ու երկրպագուների շնորհավորանքներով, այլ նաև իր անմոռանալի նոր ֆոտոշարքով և ինստագրամյան գրառմամբ, որը կրկին ընդգծեց նրա անկրկնելիությունն ու խարիզման։
Դերասանուհու լուսանկարները և վիդեոները սոցիալական ցանցերում լայն արձագանք գտան։
Սակայն, այս օրերը դերասանուհու համար առանձնահատուկ են նաև մասնագիտական նվաճումներով։ Օրեր առաջ Փարիզում կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, որը դարձավ նրա ծննդյան տոնին յուրօրինակ նվեր։
«Փարիզյան պրեմիերան ջերմ էր և uիրառատ, հայերիu uիրտը՝ կարnտով լի»,- գրել էր Աննան իր ինuտագրամյան էջում՝ կիսվելով այդ անմոռանալի պահերով։
Ֆիլմը, որը հասցրել է գրավել նաև ամերիկյան հանդիսատեսի սրտերը, երկու ամիս առաջ հաջողությամբ ցուցադրվել էր Լոս Անջելեսում։
ԱՄՆ-ում պրեմիերայից առաջ դերասանուհին իր սթորիներում անկեղծորեն հայտնել էր, թե որքան հուզված է։
«Չեք պատկերացնի, ինչքան եմ հուզվել այս ամբողջ ընթացքում։ Ամեն նամակ, ամեն խոսք ու կիսում այս ֆիլմի մասին ինձ ավելի վստահ ու երջանիկ են դարձրել։ Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր հավատում են ինձ ու իմ գործին»,- նշել էր նա։
Աննա Հարությունյանի այսօրվա հաջողությունները ոչ միայն նրա տաղանդի, այլ նաև անսահման աշխատասիրության արդյունքն են, որոնք նրան ու նրա կատարած աշխատանքը դարձնում են կինոյի աշխարհում բացառիկ ու հիշարժան։