Ֆիզիկապես և բարոյապես հյուծված լինելու 9 ահազանգող նախանշաններ

Եթե նշված 9 կետերը ձեր մասին են, ապա ձեզ անհրաժեշտ է հանգիստ, քանի որ դուք հյուծված եք ֆիզիկապես և բարոյապես:

Երբեմն մենք հոգնում ենք մեր կյանքի ռիթմի արագությունից: Բարդ է վերահսկել բացարձակապես ամեն ինչ, ինչ մեր շուրջ տեղի է ունենում, իսկ այդ անկախատեսելիությունը հանգեցնում է սթրեսի, որն էլ ազդում է ինչպես մեր ֆիզիկական, այդպես էլ հոգեկան վիճակի վրա:

Մեզանից շատերը տառապում են բարոյական և էմոցիոնալ հյուծվածությամբ՝ հենց սթրեսի պատճառով: Դա արտահայտվում է բազմաթիվ ահազանգող ախտանիշներում, որոնք էլ խախտում են մեր կյանքը, աշխատանքի արտադրողականությունը և վնասում են հարաբերություններին:

Էական չէ, թե դեռ որքան խնդիրներ պիտի լուծենք: Մենք պիտի հասկանանք, թե մեր մարմինն ու ուղեղը երբ ունեն հանգստի կարիք:

Եթե նշված 9 կետերը ձեր մասին են, ապա ձեզ անհրաժեշտ է հանգիստ, քանի որ դուք հյուծված եք ֆիզիկապես և բարոյապես:

  1. Ձեզ շատ հեշտ է բարկացնել, հունից հանել:
  2. Ձեր ժամանակը մշտապես չի բավարարում:
  3. Դուք չունեք մոտիվացիա:
  4. Տառապում եք քնի խանգարումից:
  5. Դուք սրտխառնոց և հոգնածություն եք զգում:
  6. Դուք գիտակցում եք, որ խուսափում եք պատասխանատվությունից:
  7. Դուք զգում եք օտարացում, բոլորից ավելի հեռու եք դառնում:
  8. Ձեզ անգանգստացնում են տագնապի և անհանգստության զգացումները:
  9. Անպատճառ լաց:

Այս ֆազան շուտով կավարտվի: Պարզապես փոքր դադար վերցրեք և սկսեք զբաղվել նրանով, ինչ ձեզ դուր է գալիս: Այդ դեպքում ցանկացած աշխատանք արդյունավետ կլինի: Թույլ մի տվեք, որ բացասականը մռայլ դարձնի ձեր գոյությունը: Այս պահին դուք ինքներդ ձեր հանդեպ սիրո կարիք ունեք:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: