Կանայք բոլոր ժամանակներում ձգտել են մնալ գեղեցիկ և ցանկալի: Սա կյանքի օրենք է:Ցանկացած կնոջ էլ հայտնի է, որ իսկական գեղեցկությունը սկսում է ներսից: Եվ գեղեցկության գլխավոր գրավականը՝ առողջությունն է: Առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն է ունենում հորմոնալ դաշտը: Կանացի գլխավոր հորմոնը կոչվում է էստրոգեն, և դրանց գլխավոր նպատակը՝ կանանց վերարտադրողական ֆունկցիայի պահպանումն է:
Ահա թե որ մթերքի մեջ է պարունակվում էստրոգեն:
Կտավատի սերմեր: Այն օգտագործվում է ինչպես աղացած վիճակում՝ մեծ քանակությամբ հեղուկի հետ, այնպես էլ մեղրով կամ կաշաների մեջ ավելացնելով: Բուժիչ դոզան՝ օրական 2ճ.գ.:
Քունջութ:
Կանաչ ոլոռ, սիսեռ, լոբի, ոսպ:
Սուրճ: Չնայած նրան, որ սուրճի օգտագործումը նպաստում է էստրոգենի արտադրմանը, այնուամենայնիվ այն թույլ չի տալիս նիհարել: Այդ պատճառով էլ ավելորդ քաշ ունեցող կանանց խորհուրդ է տրվում սահմանափակել սուրճի օգտագործումը:
Ծիրան: Ծիրանն անփոխարինելի է կանացի առողջության համար:
Էստրոգեն պարունակվում է նաև հետևյալ խոտաբույսերի մեջ:
- Եղեսպակ (շալֆեյ)
- ժենշենի արմատ
- արնիկա
- երիցուկ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։