Նյու Յորքի համալսարանի գիտնականները ներկայացրել են մի զեկույց, որում ապացուցված է, որ շաքարի վնասակարության մասին մարդկանց պատկերացումները երբեմն խիստ չափազանցված են լինում:Այս մթերքը հաճախ անվանվում է թույն, մինչդեռ դա պարզապես մարքեթինգային քայլ է: Սննդաբան Մարիոն Նեսլի խոսքով՝ իրականում մարդը կարող է օրվա ընթացքում 12.5 թեյի գդալ շաքար օգտագործել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:Նեսլը կարծում է, որ այս քայլն առաջին հերթին ձեռնտու է շաքարավազի փոխարինիչ արտադրողներին, սակայն այդ փոխարինիչներն ավելի օգտակար համարելն անիմաստ է, քանի որ նույնիսկ մեղրը, թխկու օշարակն ու ագավան կենսաբանական տեսանկյունից նույն կերպ են ազդում օրգանիզմի վրա, ինչ և շաքարավազը:
Մասնագետի խոսքով՝ շատ ավելի ճիշտ կլինի նախապատվությունը շաքար պարունակող սննդամթերքին տալը, քանի որ հակառակ դեպքում մթերքն, ամենայն հավանականությամբ, կպարունակի արհեստական քաղցրացուցիչներ, իսկ դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա դեռ լիովին ուսումնասիրված չէ:
Պրոֆեսորը հերքել է նաև այն պնդումը, որի համաձայն շաքարավազը կարող է նաև դառնալ ավելորդ քաշի առաջացման պատճառ: Նրա խոսքով՝ առողջական խնդիրներն ու ճարպակալումը պայմանավորված են ոչ թե շաքարավազի գործածությամբ, այլ բարձր կալորիականություն ունեցող սննդամթերք օգտագործելով: