charset="UTF-8"> Ուշադրություն․ 13 նշան, որ լյարդը ճարպակալած է

Ուշադրություն․ 13 նշան, որ լյարդը ճարպակալած է

Խնդիրը ժամանակին ախտորոշելու դեպքում հնարավոր է խուսափել ավելի լուրջ հետևանքներից։ Setmar.ru-ն ներկայացրել է 13 նշան, որոնք վկայում են լյարդի ճարպային հիվանդության մասին։

Ցավ որովայնում։ Այս խնդրի դեպքում առավել հաճախ հանդիպում են սրտխառնոց և փսխում, սակայն հարկավոր է ուշադիր լինել նաև որովյանի ցավին։

Մեզի գույն։ Եթե մեզը նարջնագույն է, մուգ դեղին կամ շագանակագույն, մտածեք լյարդի առողջության մասին։ Մեզի գույնի փոփոխությունը կարող է վկայել արյան մեջ բիլիռուբինի մակարդակի բարձրացման մասին։

Վատ նյութափոխանակություն։ Լյարդի աշխատանքի խանգարումը կարող է դիարեայի, նյութափոխանակության խանգարման պատճառ դառնալ։ Բացի այդ՝ կարող է նկատվել ճարպոտ մթերքի յուրացման խնդիր։

Դիարեա, փորկապություն, արյունահոսություն։ Լյարդի առողջության հետ կապված խնդիրները կարող են ուղեկցվել արյունահոսությամբ, դիարեայով, փորկապությամբ։

Ցավ որովայնում։ Կարող են նկատվել հաճախակի ցավեր, զգայունություն։

Հեղուկի կուտակում։ Այտուցվում են հիմնականում վերջույթները։ Այս խնդրի հնարավոր պատճառներից են երիկամների հետ կապված խնդիրները, հորմոնալ անհավասարակշռությունը, լիմֆատիկ հիվանդությունները։

Աբդոմինալ փոփոխություններ։ Լյարդի հետ կապված խնդիրների դեպքում կարող են նկատվել այտուցներ, հեղուկի կուտակում որովայնի հատվածում, զարկերակային ճնշման բարձրացում։

Մաշկի քոր։ Լյարդի խնդիրների դեպքում նկատվում է քոր, մաշկի թեփոտում։ Կապտուկները հեշտությամբ են հայտնվում, երակներն ավելի տեսանելի են դառնում։

Արտաթորանքի գույնի փոփոխություն։ Արտաթորանքը կարող է դեղին կամ մոխրագույն դառնալ։ Եթե այս երևույթը շարունակվում է մի քանի օր, հարկավոր է բժշկի դիմել։

Ախորժակի կորուստ։ Լյարդը նյութ է արտադրում, որը նպաստում է լիպիդների վերամշակմանը։ Մթերքի՝ ճիշտ չվերամշակումն ազդում է ախորժակի վրա։

Դեղնածություն։ Սա ամենավառ նշաններից մեկն է՝ մաշկը, աչքերը, լեզուն դեղին գույն են ստանում, ինչը տեղի է ունենում արյան մեջ բիլիռուբինի մակարդակի բարձրացման հետևանքով։

Հորմոնալ անհավասարակշռություն։ Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է վկայել լյարդի հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին։

Հոգնածություն և թուլություն։ Առանց պատճառի թուլությունը վկայում է լյարդի աշխատանքի խանգարման մասին։ Երբ լյարդը նորմալ չի աշխատում, մյուս օրգանները դժվարությամբ են աշխատում, ինչի հետևանքով հոգնածություն եք զգում։

Like this post? Please share to your friends: