charset="UTF-8"> Նռան օգտակար հատկությունները՝ մարդու օրգանիզմի համար

Նռան օգտակար հատկությունները՝ մարդու օրգանիզմի համար

Փաստեր նռան ռեալ օգտակարության մասին՝ մարդու օրգանիզմի համար:

Ակտիվացնում է հորմոնները

Նռան կորիզների մեջ պարունակվող յուղերը հիանալի կերպով վերականգնում են օրգանիզմում հորմոնալ բալանսը:

Բնական ինսուլին

Նուռն այն քիչ քաղցր մթերքներից մեկն է, որոնք ոչ միայն թույլատրելի են դիաբետիկների համար, այլ նաև օգտակար են: Օգտագործելով ընդամենը կես թեյի գդալ նռան հյութ՝ օրը չորս անգամ ուտելուց առաջ, կարելի է նկատելիորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Բարձրացնում է հեմոգլոբինը

Նուռը հայտնի է որպես սակավարյունության դեմ լավագույն միջոց: Սակավարյունություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել ջրի հետ խառնած նռան հյութ. 0.5 բաժակ՝ օրը 3 անագամ, ուտելուց 30 րոպե առաջ, 2 ամսվա ընթացքում:

Ախտահանում է բերանն ու կոկորդը

Անգինայի, ֆարինգիտի , նաև ստոմատիտի ժամանակ ցանկալի է ողողումներ անել՝ նռան կեղևի թուրմով կամ նռան հյութով: Այն կթեթևացնի ցավը, նաև կվերացնի ինֆեկցիան:

Իջեցնում է ճնշումը

Նուռն իրսկական փրկություն է հիպերտոնիկների համար, քանի որ շատ սահուն իջեցնում է արյան ճնշումը, իսկ օրգանիզմի վրա ոչ մի կողմնակի ազդեցություն չի թողնում:

 

Հիանալի կոսմետիկ միջոց է

Նռան կեղևը՝ շատ թեթև տապակած, տրորած խառնել կարագի կամ ձիթայուղի հետ. կստացվի հրաշալի դիմակ նրանց համար, ում մաշկը յուղոտ է, առկա են ակնեներ կամ թարախային ցան:

Միջոց՝ փորլուծության դեմ

Եվ հենց պտուղը, և կեղևը հիանալի միջոց են փորլուծության դեմ: Մեծերին խորհուրդ է տրվում ընդունել մի պտղունձ չորացրած, մանրեցրած նռան կեղև՝ օրը 3 անգամ, ուտելուց հետո, իսկ երեխաներին բավական է տալ թարմ քամած, ջրի հետ խառնած նռան հյութ:

 

 

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: