Միջոց փքվածության դեմ
Եթե ամեն օր ուտելուց առաջ ակտիվացված ածուխ օգտագործեք, ապա աղիներում արտադրվող գազի քանակը կտրուկ կնվազի:
Խոլեստերինի մակարդակի նվազում
Եթե կանոնավոր կերպով օգտագործեք ակտիվացված ածուխ, ապա հնարավոր կլինի իջեցնել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:
Առողջ երիկամների պահպանում
Ակտիվացված ածուխը նպաստում է օրգանիզմից տոքսիններ դուրս բերելուն՝ այդ կերպ լավացնելով երիկամների աշխատանքը:
Արագ բուժում թունավորման ժամանակ
Թունավորման ժամանակ փսխումից և փորլուծությունից, նաև ստամոքսում տհաճ զգացողություններից խուսափելու համար անհրաժեշտ է ընդունել ակտիվացված ածուխ:
Գեղեցիկ վարսեր
Ակտիվացված ածուխը մաքրում է ֆոլիկուլները, ինչի շնորհիվ մազերը փայլուն և առողջ տեսք են ստանում: Բացի այդ, ի տարբերություն շամպունի՝ ածուխն էկոլոգիապես մաքուր միջոց է:
Ատամների սպիտակեցում
Գեղեցիկ ժպիտ ունենալու համար բավական է շաբաթական 2-3 անգամ ատամները լվանալ խոզանակով, որի վրա լցրած է փշրած ակտիվացված ածուխ:
Աղեստամոքսային համակարգի մաքրում
Ստամոքսի մաքրումը կարելի է վստահել ակտիվացված ածուխին, իսկ դա պարտադիր պրոցես է, քանի որ մարդն անդադար շրջապատված է տոքսիններով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։