charset="UTF-8"> Մթերք, որը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Մթերք, որը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Բրիտանացի հետազոտողները հայտարարել են, որ բրյուսելյան կաղամբը մեծացնում է հղիանալու շանսերը։ Այսպիսի եզրահանգման են եկել Լոնդոնի Harley Street կլինիկայի մասնագետները, որոնք զբաղվում են անպտղության բուժմամբ։
Կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հենց այս բանջարեղենն է մեծացնում տղամարդկանց ու կանանց մոտ պտղաբերությունը։
Մասնագետները բացատրում են, որ պատճառն այն է, որ բրյուսելյան կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը կարևոր նշանակություն ունի կանանց ու տղամարդկանց վերարտադրողականության համար։
«Այս վիտամիը բարելավում է սերմի որակն ու կնոջ վերարտադրողական օրգաներում օգնում է ստեղծել հիանալի միջավայր սպերմատոզոիդների համար»,-հայտարարել են մասնագետները։

Like this post? Please share to your friends: