charset="UTF-8"> Հոգեբանը պատմեց «երեք րոպեի կանոնի» մասին, որը պիտի իմանան բոլոր ծնողները

Հոգեբանը պատմեց «երեք րոպեի կանոնի» մասին, որը պիտի իմանան բոլոր ծնողները

Հոգեբանները ասում են, որ գոյություն ունի շատ կարևոր կանոն երեխայի հետ շփման մեջ: Այն անվանում են «երեք րոպեի կանոն»:

Այն կայանում է նրանում, որ երեխային դիմավորես նույն ուրախությամբ, ինչպես դիմավորում եք ձեր ընկերոջը, ում երկար չեք հանդիպել: Եվ կարևոր չէ՝ վերադարձել եք խանութից, աշխատանքից թե գործուղումից:

Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ուզում է կիսվել ձեզ հետ, պատմում է հանդիպման  առաջին մի քանի րոպեի ընթացքում: Այդ պատճառով էլ կարևոր է բաց չթողնել այդ պահը:

Շատ ծնողներ ենթագիտակցաբար կատարում են երեք րոպեի կանոնը: Օրինակ, երեխային դպրոցից վերցնելիս՝ կքանստում են, նայում են երեխայի աչքերին, գրկում են նրան, ասում, որ կարոտել են: Մինչդեռ ուրիշ ծնողներ ուղղակի բռնում են երեխայի ձեռքից, ասում «գնացինք» և շարունակում են հեռախոսով խոսել:

Աշխատանքից վերադառնալով՝ մի անգամից ուշադրություն դարձրեք երեխային: Ձեր կոշիկները հանեք և վազեք նրա մոտ: Դուք մի քանի րոպե ունեք, որ նստեք նրա կողքին, հարցնեք անցած օրվա մասին և լսեք պատասխանները: Իսկ հետո նոր գնացեք ձեր գործերին:

Ուշադրություն: Կարևոր է ոչ թե հաղորդակցման տևողությունը, այլ էմոցիոնալ կապը:

Երբեմն մի քանի րոպե տևողությամբ մտերիմ  զրույցները ավելի շատ նշանակություն են ունենում, քան միասին անցկացրած մի ամբողջ օրը, եթե մտքերով այլ տեղում եք:

Երեխաների և ծնողների համար «համատեղ ժամանցը» տարբեր նշանակություն ունի:

Մեծերի համար բավական է, որ երեխաները ուղղակի լինեն իրենց կողքին, երբ նրանք տան գործեր են անում կամ գնում են խանութ:

Իսկ երեխաների համար դա տեսողական կոնտակտ է, երբ ծնողները նստում են իրենց կողքին, մի կողմ են դնում բջջայինները, դադարում են մտածել խնդիրների մասին և չեն շեղվում երեխայի հետ շփումից:

Անշուշտ, միշտ չէ, որ ծնողները խաղալու ժամանակ ունեն, բայց այդ պահերին հարկավոր է անել այն, ինչ երեխան է ուզում: Պետք չէ առաջարկել ժամանցի ձեր տարբերակները: Երեխան երբեք չի անկեղծանա ձեզ հետ, եթե զգա, որ դուք հաղորդակցման ժամանակ այլ բաների մասին եք մտածում:

Ժամանակը արագ է անցնում, չեք էլ նկատի, ինչպես են երեխաները մեծանում: Դրա համար էլ ժամանակ մի կորցրեք և կառուցեք նրանց հետ ճիշտ և վստահությամբ լի հարաբերություններ:

Իսկ  «երեք րոպեի կանոնը» կօգնի ձեզ այդ հարցում:

 

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

Like this post? Please share to your friends: