charset="UTF-8"> Կնճռոտ պարանոցը, կախված ձեռքերն ու ազդրերն անցյալում են. այս միջոցը շուտով անգործ կթողնի պլաստիկ վիրաբույժներին

Կնճռոտ պարանոցը, կախված ձեռքերն ու ազդրերն անցյալում են. այս միջոցը շուտով անգործ կթողնի պլաստիկ վիրաբույժներին

Ձեռքերի, պարանոցի, որովայնի և ազդրերի առաձգականությունը կորցրած, կախված մաշկը ոչ հազվագյուտ երևույթ են կանանց շրջանում 45 տարեկանից հետոՆերկայացնում ենք միջոց, որը պարբերական կիրառման դեպքում կարող է ձգել մաշկը և վերադարձնել դրա առաձգականությունը:

Կամֆորայի յուղը մաշկի և մազերի խնամքի տարածված և արդյունավետ միջոց է:

Այն օգտագործում են ակնեից, սպիներից ազատվելու, կնճիռները հարթեցնելու, մազերի աճն արագացնելու համար:Հագեցած բաղադրության և բջիջները նորացնելու հատկության շնորհիվ այդ մթերքը հրաշալի արդյունք է տալիս մաշկը ձգելու գործում:

Կամֆորայի յուղ չի կարելի օգտագործել էպիլեպսիայով հիվանդներին և դեղամիջոցի նկատմամբ գերզգայնություն ունեցողներին:

Սուրճը լավ օգնական է նրանց համար, ում մաշկը կորցրել է առաձգականությունը և սկսել է ծերանալ:

Այն ակտիվացնում է փոխանակման գործընթացները, ամրացնում է, լավացնում է մաշկի էլաստիկությունը:Արտահայտված ձգող ազդեցություն ունեն բոլորը, բայց ծավալների նվազման համար ամենահարմարները կապույտը և սևն են:

Բաղադրիչները՝

2 ճ/գ սուրճի մրուր
0,5-1 թ/գ կամֆորայի յուղ
2 ճ/գ կոսմետիկ կավ
Պատրաստումը և կիրառումը՝

Կավը ջրով բացիր փաթեթի վրայի հրահանգների համաձայն: Պետք է խիտ թթվասերի բաղադրության զանգված ստացվի:

Ավելացրու սուրճի մրուրը և կամֆորայի յուղը, խառնիր: Կամֆորայի քանակն անհատական է և կախված է մաշկի զգայնությունից: Ավելի լավ է սկսել 0,5 թեյի գդալից:

Խառնուրդը քսիր խնդրահարույց մասերին, մարմինդ փաթաթիր կերակրի թաղանթով, ինչ-որ կիպ բան հագիր ջերմային ազդեցությունն ապահովելու համար:

Փաթաթված թող 30-40 րոպե, հետո լվա տաք ջրով և սնուցող քսուք քսիր:

10 այդպիսի պրոցեդուրաների կուրսը (շաբաթական 2-3 անգամ) կօգնի զգալիորեն ձգել մաշկը:

Like this post? Please share to your friends: