Չկան վառ արտահայտված ախտանիշներ, որոնք նախազգուշացնում են այն մասին, որ օրգանիզմում բարձր է խոլեստերինի մակարդակը: Կարելի է զգալ միայն այդ պրոցեսի հետևանքները: Մկանային ցավեր՝ ֆիզիկական ալտիվության ժամանակ, ցավեր՝ կրծքավանդակի շրջանում, գլխապտույտ և հիշողության վատացում: Այդ ամենը արյան շրջանառության խախտման հետևանքներն են, քանի որ տեղի է ունենում անոթների նեղացում և տեղի չի կատարվում թթվածնով պատշաճ սնուցում:
Հարկավոր է վերանայել սննդակարգը, շատ միրգ և բանջարեղեն օգտագործել, նաև բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը և ավելացնել մաքուր օդ շնչելը:
Միջոց 1. Խոլեստերինի մակարդակի իջեցում՝ լոբու օգնությամբ
Երեկոյան 100գ լոբու վրա ջուր լցրեք և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան դանակի ծայրով աղ ավելացրեք և եփեք: Կերեք այն օրվա ընթացքում, կեսը՝ առավոտյան, մյուս կեսը՝ երեկոյան: Այս բուժման կուրսի տևողությունը կազմում է 3 շաբաթ:
Միջոց 2. Խոլեստերինի մակարդակի իջեցում՝ կիտրոնի և սխտորի օգնությամբ
Այս բուժիչ խառնուրդը պատրաստեու համար անհրաժեշտ է սխտոր, ծովաբողկի արմատ և կիտրոն՝ յուրաքանչյուրից 250 գ: Բոլոր բաղադրիչները աղալ, խառնուրդին եռացրած ջուր ավելացնել և 1 օր թողնել սառնարանում: Հարկավոր է օգտագործել 1ճ.գ չափաբաժնով խառնուրդ օրական 2 անգամ ՝ ուտելուց կես ժամ առաջ և քնելուց առաջ:
Միջոց 3. Խոլեստերինի մակարդակի իջեցում՝ կտավատի սերմերի օգնությամբ
Կտավատի սերմեր կարելի է ձեռք բերել դեղատանը և ավելացնել ցանկացած սնունդի մեջ: Հարմար օգտագործման համար այն կարելի է մանրացնել և փոշի դարձնել:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։