charset="UTF-8"> Լյարդի , երիկամների ու սրտի համար ամենաօգտակար միրգը

Լյարդի , երիկամների ու սրտի համար ամենաօգտակար միրգը

Աշնանը հարկավոր է սննդակարգ ներառել տանձ: Այս միրգն օգնում է ամրացնել իմունային համակարգը, ինչպես նաև բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի առողջության վրա:

Med2.ru-ի հաղորդմամբ՝ տանձը դրական ազդեցություն է ունենում լեյկոցիտների արտադրության վրա: Տանձը նաև պղինձ է պարունակում, որն օգնում է ավելի սննդարար նյութերի յուրացմանը: Այս միրգը հարուստ է նաև պեկտինով, որը բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի և երիկամների աշխատանքի վրա: Այն խթանում է մթերքի վերամշակման արդյունքում կուտակված տոքսինների դուրսբերումն օրգանիզմից:

Տանձն օգնում է նաև մաքրել օրգանիզմը: Այն հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք հագեցածության զգացում են հաղորդում, կանխարգելում չափից շատ ուտելու ցանկության առաջացումը: Դա նշանակում է, որ այն կարող են օգտագործել նաև մարդիկ, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս մրգից պատրաստված մուրաբան կարող է օգնել երիկամների հիվանդությամբ և ցիստիտով տառապողներին:
Աշնանը հիվանդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ ուշադրություն հատկացնել սննդակարգին՝ դրանում ներառելով առողջ մթերք: Օգտագործեք սոխ, կաղամբ, բրոկոլի, խնձոր:
168.am

Like this post? Please share to your friends: