charset="UTF-8"> Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ. խորհուրդներ, որոնք կօգնեն կանխել վտանգը

Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ. խորհուրդներ, որոնք կօգնեն կանխել վտանգը

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.

  • Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում
  • Խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում
  • Տեսողության կտրուկ վատացում
  • Գլխապտույտ
  • Անհավանական ուժեղ գլխացավ

Ինսուլտի պատճառները

Սթրես

Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ  է առաջացնում:

Ծխելը

Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:

Ալկոհոլ

Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:

Ճարպակալություն

Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:

Հիպոդինամիա

Նստակյաց ապրելակերպը ստիպում է անոթներին ծուլանալ, իսկ ուղեղի բջիջներին տառապել թթվածնի պակասից:

Շաքարախտ

Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:

Հիպերխոլեստերինեմիա

«Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:

քայլ ինսուլտի կանխարգելման համար

1. Վերահսկեք զարկերակային ճնշումը (40 անց մարդկանց համար այդ գործողությունը պետք է ամենօրյա դառնա): Փորձեք պահել ճնշումը 140/90 կամ ավելի ցածր ցուցանիշների վրա:

2. Անտիագրեգանտներ օգտագործեք: Դրանք դեղահաբեր են, որոնք նոսրացնում են արյունը (միայն այն դեպքում, եթե Ձեզ նշանակել է բժիշկը):

3. Տարին մեկ ուղեղը սնուցող վզի անոթների ուլտրաձայնային հետազոտություն և էլեկտրասրտագրություն կատարեք:

4. Վերահսկեք շաքարի և խոլեստերինի աստիճանը արյան մեջ (գլյուկոմետրի կամ թեստ-գծերի միջոցով, որոնք կարելի է գտնել դեղատներում):

5. Պարբերաբար սպորտով զբաղվեք կամ որքան հնարավոր է, շատ ոտքով զբոսնեք (օրական 3000 քայլը բավական է):

6. Դադարեք ծխել:

7. Մի չարաշահեք ալկոհոլը:

8. Ժամանակին լրացրեք օրգանիզմում հեղուկի պակասը: Կարելի է խմել կա՛մ ջուր, կա՛մ ոչ շատ քաղցր հյութ: Հանքային ջուրը հեղուկն օրգանիզմում է պահում և նպաստում է ճնշման բարձրացմանը:

Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ

Եթե Դուք գտնվում եք մի մարդու կողքին, ով ունի ինսուլտի բացահայտ ախտանիշներ, ապա Դուք պետք է մի քանի գործողություններ կատարեք: Դրանցից կախված է մարդու կյանքը:

1. Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել: Յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է:

2. Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում՝ խնդրեք բոլորին ետ կանգնել և չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքին պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել:

3. Ոչ մի դեպքում մի տեղաշարժեք մարդուն: Դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա:

4. Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը և գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները:

5. Ապահովեք մաքուր օդի հոսքը:

6. Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա և որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել:

7. Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է էպիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք և մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարևորն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթևակի բռնել և վերջ: Արգելվում է անուշադիր մոտ պահել:

8. Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ:

Եվ հիշեք, որ մինչև շտապօգնության ժամանելը, մարդու կյանքը կախված է Ձեր գործողություններից:

Երաժշտությունը «կենդանացնում» է ինսուլտից հետո

Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, հենց երաժշտությունն է խթանում ուղեղի ֆունկցիաների աշխատանքը` դրանով իսկ պահպանելով նեյրոնային հյուսվածքները և բարելավելով հիվանդների մոտ շարժողական ֆունկցիաները:

Այդպիսի եզրահանգման են եկել բազմաթիվ պրոֆեսորներ և բժիշկներ: Նրանք հետազոտություններ են կատարել 184 հիվանդի մասնակցությամբ: Թերապևտները կարծում են, որ երաժշտության ռիթմը գլխավոր գործոնն է, որը թույլ է տալիս ինսուլտից հետո լավ ինքնազգացողություն ունենալ:

Կենսուրախ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի համալսարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ լավատես, կենսուրախ մարդկանց մոտ ինսուլտի հավանականունը շատ ավելի փոքր է, քան մյուսների մոտ: Պարզվել է, որ դրական էմոցիաները և լավ երաժշտությունը ազդում են սրտի աշխատանքի վրա և նպաստում են հիվանդների շուտ վերականգմանը:

Like this post? Please share to your friends: