charset="UTF-8"> Գլիցերին+վիտամին Е...ահա գեղեցկության և երիտասարդության գաղտնիք

Գլիցերին+վիտամին Е…ահա գեղեցկության և երիտասարդության գաղտնիք

Գլիցերինը հրաշքներ է գործում դեմքի մաշկի համար, այն ուղղակի անփոխարինելի է:

Հեղուկ գլիցերինն ունի խոնավությունը պահպանելու հատկություն: Նշված միջոցը վաճառվում է ցանկացած դեղատանը:  Գլիցերինն ավելացնում են քսուկներին և այլ կոսմետիկ միջոցներին: Այն մաշկի վրա ստեղծում է խոնավեցնող թաղանթ, ինչի պատճառով մաշկը սկզբում կարող է կպչուն լինել: Սակայն պետք չէ անհանգստանալ, դա շուտ կանցնի:

Картинки по запросу Глицерин + Витамин Е

Եթե ունեք մաշկի հետ կապված խնդիրներ, ապա գլիցերինն օգտագործեք մաքուր վիճակում՝ որպես լոսյոն: Այդ դեպքում լավանում է բջիջների վերականգնումը, բոլոր բորբոքումներն ավելի արագ են անցնում, իսկ մաշկը խոնավություն է ստանում:

Похожее изображение

 

Գլիցերինը լավ արդյունք է տալիս՝ վիտամին Е-ի հետ օգտագործելու դեպքում: Դեմքի կնճիռներից ազատվելու համար հավասար քանակությամբ գլիցերին և վիտամին Е խառնեք: Քսեք դա դեմքին՝ քնելուց առաջ: Խառնուրդը շուտ է ներծծվում, իսկ արդյունքն իրեն երկար չի սպասեցնում: Մանր կնճիռներն անհետանում են, իսկ մաշկը դառնում է հարթ և առողջ:

Картинки по запросу Глицерин + Витамин Е

Հզոր միջոց՝ ձեռքերի համար

Գլիցերինի և վիտամին Е-ի խառնուրդի մի քանի կաթիլ ավելացրեք ձեռքերի քսուկին և օգտագործեք այն օրվա ընթացքում: Ձեր մաշկը շատ շուտ փափուկ և նուրբ կդառնա:

Like this post? Please share to your friends: