charset="UTF-8"> Այս մթերքը 50 տոկոսով ավելացնում է վաղաժամ մահվան վտանգը. սահմանափակեք դրա օգտագործումը

Այս մթերքը 50 տոկոսով ավելացնում է վաղաժամ մահվան վտանգը. սահմանափակեք դրա օգտագործումը

Շվեդ գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն մթերքը, որը 50 տոկոսով ավելացնում է վաղաժամ մահվան վտանգը։ Համաձայն AMA Network Open journal today-ում հրապարակված հետազոտության, օրգանիզմի վրա այդքան կործանարար ազդեցություն կարող է թողնել յուղոտ ձկան կանոնավոր օգտագործումը։

Картинки по запросу յուղոտ ձուկ

10-ամյա հետազոտությունում ներգրավվել են 70 եւ ավելի տարիքի ավելի քան հազար տարեց մարդիկ։ Պարզվել է, որ փորձարկվողների շրջանում մահացությունը պոլիքլորացված բիֆենիլներից (ՊՔԲ) 50 տոկոսով բարձր է եղել (ռիսկային այլ խմբի անձանց համեմատ)։ Ավելի հաճախ մահվան պատճառ է հանդիսացել սրտանոթային հիվանդությունը։ Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ՊՔԲ-ն հիմնականում պարունակվում են յուղոտ ձկան մեջ (մասնավորապես՝ սաղմոն եւ տառեխ)։ Բացի այդ, պոլիքլորացված բիֆենիլները հանդիպում են նաեւ մսի եւ կաթնամթերքի մեջ։

Այս առնչությամբ հետազոտողները նշում են վերոնշյալ մթերքների չափավոր օգտագործման կարեւորությունը։

Այնինչ, նշվում է, որ ստացված արդյունքները կախված չեն եղել ռիսկի այլ գործոններից՝ կապված սրտի եւ անոթների հիվանդությունների հետ։ Դրանք են, մասնավորապես, բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, ծխելը, ճարպակալումը, ինչպես նաեւ խոլեստերինի բարձր մակարդակը։

Like this post? Please share to your friends: