Պարզվում է՝ կան մթերքներ, որոնք արտաքին նմանություն ունեն այն օրգանների հետ, որոնց համար օգտակար են: Եվ այսպես.
Գազար- աչքեր
Եթե գազարը կտրատենք շրջանաձև, ապա կհամոզվենք, որ նման է աչքի: Եվ բոլորս էլ գիտենք, որ աչքի համար ամենաօգտակար սննդամթերքը գազարն է:
Ընկույզ- գլխուղեղ
Ընկույզի միջի պարունակությունը ձևով նման է մարդու գլխուղեղին: Զարմանալ չէ, որ օմեգա-3 պարունակող այս մթերքը, շատ օգտակար է գլխուղեղի համար:
Նեխուր- ոսկորներ
Պարզվում է, որ ոսկորնեը 23% նատրիում են պարունակում, այդ իսկ պատճառով ել նեխուրը օգտակար է ոսկորների համար:
Ավոկադո- արգանդ
Եթե ավոկադոն մեջտեղից կիսենք, ապա վերջինս կհիշեցի կնոջ արգանդ: Ավոկադոն ֆոլաթթվի բարձր պարունակություն ունի և շատ օգտակար է արգանդի համար:
Ծովային կատարիկներ
Հետազոտությունները պարզել են, որ ծովային կատարիկները շատ օգտակար են տղամարդու վերարտադրողական համակարգի համար:
Թուրինջ- կուրծք
Թուրինջում պարունակվող թթուները կանխում են կրծքագեղձի քաղցկեղը:
Լոլիկ- սիրտ
Լոլիկը նմանություն ունի սրտի ձևի հետ: Ապացուցված է, որ նրանք ովքեր շատ են օգտագործում այս բանջարեղենը, ավելի քիչ են բողոքում սրտի խնդիրներից:
Կոճապղպեղ- ստամոքս
Կոճապղպեղը օժտված է այնպիսի հատկություններով, որոնք կանխում են սրտխառնոցն ու փսխումը:
Բաթաթ (քաղցր կարտոֆիլ) — ենթաստամոքսային գեղձ
Այս մթերքը աչքի է ընկնում բետա-կարոտինի բարձր պարունակությամբ, որը օգտակար է ենթաստամոքսային գեղձի համար: