charset="UTF-8"> Ազատվեք հերպեսից

Ազատվեք հերպեսից

 

 

Այս վիրուսը կարող է տարիներով մնալ օրգանիզմում և ոչ մի կերպ չարտահայտվել: Իսկ երբ իմունային համակարգը թուլանում է, հերպեսն անսպասելիորեն «ծաղկում» է: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ որպես կանոն՝ հերպեսը թեթև ընթացք է ունենում:

  • Սկզբնական շրջանում շուրթերի հատվածում կարող է քոր, ծակոց զգացվել: Առաջանում է կարմրածություն:
  • Օրեր անց վնասված հատվածում փոքր փուչիկներ են առաջանում, որոնց մեջ թափանցիկ հեղուկ է առկա, դրանց չափերն աստիճանաբար մեծանում են:
  • Փուչիկները պայթում են, դրանց տեղում բաց վերքեր են առաջանում, որոնցից հեղուկ է դուրս գալիս:
  • Խոցը թաղանթով է ծածկվում, որը պաշտպանում է վարակներից:
  • Վերքն աստիճանաբար ապաքինվում է, դրանից հետք չի մնում:

Եթե հերպեսն առաջին անգամ է նկատվում, կարող է ավելի ծանր ընթանալ: Այս նշանները կարող են ուղեկցվել գլխացավով, տենդով, լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, մկանային ցավով:

Հերպեսը երբեմն կարող է բարդությունների պատճառ դառնալ, այդ պատճառով այն չի կարելի անուշադրության մատնել: Բժիշկները սովորաբար հակավիրուսային դեղորայք են նշանակում, որոնք կանգնեցնում են վիրուսի բազմացումը, նպաստում վերքի ապաքինմանը: Հերպեսի բուժման ընթացքում կարող են օգտագործվել նաև բնական միջոցներ, այդ թվում՝ երիցուկ:

1 ճաշի գդալ երիցուկի տերևներին մի բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե: Քամեք, ավելացրեք 1 ճաշի գդալ պրոպոլիսի թուրմ: Անհրաժեշ

Like this post? Please share to your friends: