2 տնական միջոցներ, որոնց շնորհիվ դուք կարող եք սպիտակացնել գուլպաները և հագուստները

Քչերը ունեն հնարավորություն գնել թանկարժեք հագուստներ։ Իսկ ունենալ լավ տեսք բոլորն են ուզում։ Պետք է հիշել, որ ճիշտ ընտրված գույնը մեծ դեր է խաղում։ Օրինակ՝ սպիտակը թույլ է տալիս ունենալ թանկարժեք և շքեղ տեսք։

Սպիտակ հագուստի նոր տեսքը դժվար է պահպանել, քանի որ մի քանի անգամ լվանալուց հետո այն դառնում է մոխրագույն կամ խամրած դեղին։ Ինչպես նաև դրա վրա կարող են մնալ քրտինքի հետքեր։

Որպեսզի պահպանեք սպիտակ գույնի իրերը հնարավորինս երկար, օգտագործեք այս պարզ միջոցները։

Միջոց 1
Մեկ ժամ դրեք սպիտակ հագուստը տաք ջրի մեջ՝ ավելացնելով այնտեղ 1-2 ճաշի գդալ բորաթթու։ Այնուհետև լվացեք այն, ինչպես սովորաբար եք անում։

Հիմնական բաղադրիչի փոխարեն կարող եք օգտագործել սպիտակ կավ։ Սակայն արդյունքը այդքան էլ տպավորիչ չի լինի։

Միջոց 2
Եռացրեք 14 լիտր ջուր։ Լցրեք այն 2 տարաներում։ Մեկում ավելացրեք կալիումի պերմանգանատների մի քանի բյուրեղներ և թողեք, որ այն լուծվի։ Մյուսում՝ 10 գրամ կենցաղային օճառ։ Միացրեք 2 հեղուկները և դրանց մեջ ընկղմեք իրերը։ Առավոտյան այն լավ ողողեք։

Այսպիսի գործընթացներից հետո հագուստը ամբողջությամբ կունենա սպիտակ տեսք, ինչպես ձյունը։ Հիշեք այս խորհուրդները և օգտվեք դրանցից երբ հարկավոր է։

Like this post? Please share to your friends: