Օրերս Էջմիածնում հանդիպել եմ Վեհափառին, եւ իմացել եմ, որ ինձ կապում են ինչ-որ աղանդի հետ: Այս մասին Լիբանանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոանակատար Նիկոլ Փաշինյանը:
Կյանքում որևէ առնչություն չեմ ունեցել որևէ աղանդի հետ և իմ ողջ ընտանիքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է»,- ասաց Փաշինյանը:
Բեյրութում Նիկոլ Փաշինյանի և լիբանանահայ համայնքի հանդիպման ժամանակ նաեւ հարց է հնչել թավշյա հեղափոխությունից հետո Հայոց Ամենայն կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ որոշ ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, մամուլի հրապարակումների, Գնդեվանքի ճանապարհին նրա տեղաշարժը խոչընդոտելու մասին, և թե ինչո՞ւ ոստիկանությունն արագ չի արձագանքել:
Աղբյուրը՝ asekose.am