charset="UTF-8"> Տղամարդն իր տարեց հորը ռեստորան տարավ. Ահա թե ինչ եղավ հետո…

Տղամարդն իր տարեց հորը ռեստորան տարավ. Ահա թե ինչ եղավ հետո…

Տղամարդն իր տարեց հորը ռեստորան տարավ նրան համեղ ընթրիքով կերակրելու համար: Հայրը շատ ծեր էր և թույլ: Երբ նա ուտում էր, սննդի կտորներն ընկնում էին նրա վերնաշապիկի, տաբատի վրա: Մարդիկ շրջվում էին կամ զզվանքով էին նայում, սակայն որդին հանգիստ էր մնում: Երբ ընթրիքն ավարտվեց, որդին զգուշությամբ հորն օգնեց կանգնել և նրան զուգարան տարավ: Այնտեղ մաքրեց հոր տաբատը և վերնաշապիկը, օգնեց լվացվել, սիրով սանրեց սպիտակ մազերը, օգնեց ակնոցը դնել: Երբ նրանք ռեստորանի դահլիճ գնացին, նրանց գրեթե բացարձակ լռություն դիմավորեց:

Միակ բանը, որ կարելի էր լսել, վրդովված շշնջոցն էր, թե ինչպես կարելի է իրեն այդպես պահել հասարակական վայրում՝ սնունդն այս ու այն կողմ նետելով և մյուսներին ախորժակից զրկելով: Որդին կանչեց մատուցողին, վճարեց հաշիվը, և երբ նրանք արդեն դուրս էին գալիս, սեղաններից մեկի մոտից մի բացականչեց. «Կարծես դուք ինչ-որ բան թողեցիք»: Որդին կողքերը նայեց, գրպանները շոշափեց և ասաց. «Ոչ, մենք ոչինչ չթողեցինք»:

Այդ ժամանակ տղամարդը բացականչեց. «Դուք այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին ինչ-որ բան թողեցիք: Դուք դաս թողեցիք յուրաքանչյուր որդու և դստեր համար և հույս՝ յուրաքանչյուր ծնողի համար»: Մարդիկ սրահում հանկարծ լռեցին: Նրանցից յուրաքանչյուրն ամաչեց, որ դատապարտում էր այդ հորն ու որդուն․ չէ՞ որ ամենամեծ պատիվներից մեկը, որ մեզ կարող է տալ ճակատագիրը, տարեց ծնողների մասին հոգ տանելն է՝ այն մարդկանց, ովքեր մեզ տվել էին իրենց ժամանակը, առողջությունը և փողը:

Նրանք արժանի են մեր խորագույն հարգանքին ՄԻՇՏ:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: