Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում արհեստական ինտելեկտ ունեցող Սոֆյա ռոբոտը ներկայացվել է Հայաստանում։ Աշխարհի միակ ինտելեկտուալ ռոբոտի հետ այսօր հանդիպում էր կազմակերպել։ Սոֆյան պատասխանում էր ներկաների հարցերին։ Հանդիպումը Սոֆյան սկսեց հայերեն ողջույնի խոսքով, որից հետո անցավ հարցուպատասխանի։ Հետաքրքիր և միաժամանակ իմաստուն պատասխաններ տվող Սոֆյան պարզվեց սիրում է ծանր մետալ ժանրի երաժշտություն և ունի հումորի շատ հետաքրքիր զգացողություն։ Այն հարցին՝ արդյո՞ք ինքը սխալներ գործում է , թե ոչ, Սոֆյան պատասխանեց․ «Բոլորն էլ սխալներ անում եմ։ Ես ամբողջ ժամանակ սխալներ եմ անում, բայց ես սովորում եմ և կատարելագործվում իմ սխալների վրա»,- ասաց Սոֆյան։ Կազմակերպիչներն արգելել էին տեսաձայնագրել հանդիպումը։ Այնուամենայնիվ հանդիպման ավարտին հնարավորություն ընձեռվեց ներկաներին լուսանկարվել և սելֆի անել Սոֆյայի հետ։ Հանդիպումը կազմակերպել էին Առաջնորդության Դպրոցը և ՄԱԿ-֊ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակը ։
Սոֆյա ռոբոտը հայերեն բառեր գիտի և հաճախ է սխալվում
