charset="UTF-8"> Սոդայի այս օգտակար հատկությունների մասին հավանաբար չգիտեիք

Սոդայի այս օգտակար հատկությունների մասին հավանաբար չգիտեիք

Սոդան ցանկացած խոհանոցում անփոխարինելի բաղադրիչ է: Այն օգտագործվում է և խոհարարական, և մաքրման, և բուժիչ նպատակներով: 

Այսօր կպատմենք ունիվերսալ միջոցի կիրառման մի քանի նոր եղանակների մասին:

Ազատում է ոտքերի այտուցվածությունից

1 բաժակ եռման ջրի մեջ լցնել 1,5թ.գ. սոդա, սպասել, որ այն գոլանա, դրա մեջ թրջել գուպաները, քամել և հագնել: Ոտքերը փաթաթել տոպրակով, ևս մի զույգ չոր գուլպա հագնել: Թրջոցը կարող եք թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան կտեսնեք, որ այտուցվածությունը նվազել է, և ոտքերի ցավը նույնպես:

Մաքրում է բանջարեղենի և մրգերի վրայի քիմիկատները

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր մրգերն ու բանջարեղենը մշակում են պեստիցիդներով, իսկ նրա համար, որ դրանք ախորժելի տեսք ունենան, նաև ոսկ են քսում: Սոդան հիանալի կերպով կհեռացնի քիմիկատները, եթե պտուղները 15 րոպեով դնեք 1թ.գ սոդայի ավելացմամբ ջրի մեջ:

Մաքրում է դժվարանցանելի բծերը

Խառնել 2թ.գ. սոդա, 4ճ.գ. ջրածնի պերօքսիդ և 1թ.գ. աման լվանալու հեղուկ: Ստացված խառնուրդը քսել բծերին և թողնել կես ժամ: Այնուհետև լվանալ:

Անթերի մաքրում է սպիտակ տակացուն

Եթե սպիտակ տակացուները դեղնել են, կարող եք սպիտակեցնել դրանք սոդայի օգնությամբ: Խառնել 2ճ.գ. սոդա, 1ճ.գ. ջրածնի պերօքսիդ և 1ճ.գ. ջուր: Մածուկը խոզանակով քսել տակացուին և զգույշ շփել:

Փափկեցնում է հագուստն ու սպիտակեղենը: 5լ ջրին 2ճ.գ. սոդա ավելացնել, թրջել մեջը հագուստը և թողնել 1 օր, իսկ հետո լվանալ: Այդպես կարող եք հրաժարվել թանկարժեք կոնդիցիոների օգտագործումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: