Հասարակական գործիչ, բժիշկ Զաքար Խոջաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Գագիկն է… Էսօր մեր հյուրն է։ Սոֆյա ն զանգեց, ու շատ լավ արեց։ Որ չզանգեր՝ երևի տենց էլ չիմանայինք էս նախաձեռնության մասին։ Գագիկի աչքի առաջ Գյումրու դպրոցն էր փլվել երկրաշարժին՝ 300-ից ավելի մարդ փլատակի տակ թողնելով։ Դրանից հետո Գագիկը պարբերաբար ակցիաներ է անում՝ ոտաբոբիկ քայլելով։ Նույնիսկ Մասիսն է բարձրացել՝ մինչև 4100 մետր բարձրությունը։ Էս անգամ էլ ակցիայի խորագիրը՝ «Գյումրին առանց տնակների»… 20-25 կմ ամեն օր ոտաբոբիկ քայլելով՝ Գյումրուց դուրս է եկել դեպի Ստեփանակերտ՝ Քարվաճառով։ Ստեփանակերտից՝ Գորիսով դեպի Գյումրի։ Սոֆյան զանգեց, իմացա, որ Գորիսում է, ու գիշերելու տեղ է պետք։ Sergey Davtyan հետ դիմավորեցինք։ Էն մնացածը զրույցից իմացա։
Yelaket.am