charset="UTF-8"> Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը պատրաստվում է Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում: Մհեր Մկրտչյանը Մհեր Մկրտչյանի եղբոր՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին է: Նա նշում է, որ մի քանի անգամ նման աշխատանքի առաջարկներ ստացել է, սակայն չի համարձակվել: Այժմ հաղթահարել է տապալվելու վախը:

«Կարիերայիս ընթացքում Ֆրունզիկի մասին ֆիլմ նկարահանելու մի քանի առաջակ եմ ստացել: Երբեմն պատրաստի սցենարներ էին ցույց տալիս՝ տարօրինակ սցենարներ, գրագետ, գուցե նույնիսկ տաղանդավոր, բայց տարօրինակ, որովհետեւ շատ մակերեսային էին: Եվ երեւի դա լավ է, որովհետեւ դեռ չեն հասցրել աղավաղել:

Մերժում էի առաջարկները, քանի որ հասկանում էի, որ անհաջող աշխատանքն ինքնասպանություն է նույն ազգանունը կրող ռեժիսորի համար: Սակայն տարիների ընթացքում ճշմարտության մեծ արխիվ եմ հավաքել՝ զվարճալի, հուզիչ, երբեմն վախեցնող: Ճշմարտությանը մոտ լինելու առումով ես առավելություն եմ ունեցել: Եվ, երբ ինֆորմացիայի եւ էմոցիաների քանակը հաղթահարեցին տապալվելու իմ վախը, հասկացա, որ պատրաստ եմ: Եվ կփնտրեմ մարդկանց, որոնք չեն վախենա միանալ այս գործին»,- գրել է նա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ մանրամասներ դեռեւս հայտնել չի կարող: Ասաց, որ աշխատանքները դեռ նախնական փուլում են ու ոչ մի կոնկրետ բան ասել չի կարող: Նորությունների դեպքում հայտարարություն կանի:

Աղբյուր` armtimes

Like this post? Please share to your friends: