charset="UTF-8"> Մատիտներում՝ աստբեստ, մարկերներում՝ բենզոլ. դպրոցական, բայց վտանգավոր պարագաներ

Մատիտներում՝ աստբեստ, մարկերներում՝ բենզոլ. դպրոցական, բայց վտանգավոր պարագաներ

Աստբեստի 1 ներշնչումը կարող է թոքերի քաղցկեղի պատճառ դառնալ կամ վնասել շնչուղիները։

Ամերիկացի հետազոտողները հորդորում են գրենական պիտույքներում չօգտագործել այնպիսի քիմիական նյութեր,  որոնք առողջության համար վնասակար են։ Նրանց կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ արտադրողներ մատիտներում օգտագործել են աստբեստ, մարկերներում՝ բենզոլ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Մատիտների ձողը պատրաստվում է ածուխից կամ գրաֆիտից, գունավոր մատիտերը պարունակում են նաև չոր ներկեր, իսկ մատիտի խողովակը հիմնականում պատրաստվում է փայտից։

Հայտնաբերված վնասակար նյութը՝ ասբեստը, օգտագործվում է շինանյութեր պատրաստելու համար։ Այն համարվում է առաջին կարգի քաղցկեղածին տարր և վտանգավոր է` որքան մկնդեղն ու ռադիումը։

Մարկերներում հայտնաբերված անցանկալի նյութերը ոչ պակաս վտանգավոր են: Դրանք նավթամթերքի բաղադրամաս են. բենզոլ և նույն խմբին պատկանող մի քանի տարրեր։

Բենզոլը խանգարում է բջջիների բնականոն աշխատանքին և ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Մասնագետների համոզմաբ՝ հայտնաբերված նյութերը  կարող են ազդել մարդու վերարտադրողականության կամ զարգացման վրա նույնպես։

doctors.am

Like this post? Please share to your friends: