charset="UTF-8"> Մաշա Մնջոյանի կատարումը ոգևորել է Հնդկաստանի վարչապետին. գրառում է արել ու Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել տեսահոլովակը

Մաշա Մնջոյանի կատարումը ոգևորել է Հնդկաստանի վարչապետին. գրառում է արել ու Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել տեսահոլովակը


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է տեսահոլովակ, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո:

«Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը: Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը: Օգտագործվել են նաև տեղական ազգային գործիքներ դուդուկն ու բլուլը»,- տեսահոլովակին կից  գրել է Նարենդրա Մոդին:

Հավելենք, որ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հնդկաստանի կառավարությունը նախաձեռնել է աշխարհի 100-ից ավել երկրների երգիչների կողմից իրենց լեզուներով և ազգային երաժշտական գործիքներով երգի ձայնագրումը:

Բոլոր լեզուներով երգի կատարումները մեկ տեսահոլովակով ցուցադրվել է Հնդկաստանի հեռուսատեսությամբ հոկտեմբերի 2-ին՝ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը:  Երգի ձայնագրությունը իրականացվել է Հնդկաստանի դեսպանության հովանու ներքո:

 

Like this post? Please share to your friends: