charset="UTF-8"> Մանկության համն ունեցող իրիս կոնֆետ սիրում են բոլորը. Այլևս խանութում փնտրելու կարիք չի լինի, պատրաստեք ինքներդ

Մանկության համն ունեցող իրիս կոնֆետ սիրում են բոլորը. Այլևս խանութում փնտրելու կարիք չի լինի, պատրաստեք ինքներդ

Տնային պայմաններում պատրաստված քաղցրեղեն իրիս՝ պատրաստված թթվասերով և շաքարով:

Բաղադրիչներ

1. Թթվասեր – 150 գ
2. Շաքարավազ – 200 գ
3. Վանիլին – 1 պտղունց
4. Կարագ – 40 գ
5. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Հաստ հատակով կաթսայի մեջ խառնել թթվասերը, շաքարավազը, վանիլինը, աղը, հասցնել եռման՝ անընդհատ խառնելով:
2. Ավելացնել կարագի կեսը, 10-15 րոպե եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով:
3. Հետո ավելացնել մնացած կարագը և շարունակել եփել՝ մինչև քաղցր զանգվածի գեղեցիկ գույն ստանալը:
4. Ստացված պինդ զանգվածը տաք վիճակում լցնել սիլիկոնե կաղապարների մեջ:
5. Սառեցնել կոնֆետները սենյակային ջերմաստիճանում, հետո դնել սառնարանը՝ մինչև լրիվ սառչելը:
6. Զգուշությամբ հանել կաղապարներից և մատուցել:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: