charset="UTF-8"> Հնարքներ, որոնք կօգնեն սոխը կտրատելիս խուսափել արցունքներից

Հնարքներ, որոնք կօգնեն սոխը կտրատելիս խուսափել արցունքներից

Բոլորս էլ գիտենք, որ կերակուր պատրաստելու ընթացքում, սոխ կտրատելը այդքան էլ հաճելի գործընթաց չէ։ Կիսվում ենք Ձեզ հետ պարզ մեթոդներով, որոնք կիրառելով, սոխ կտրատելու ընթացքում և ոչ մի արցունք չի թափվի Ձեր աչքերից։  Սոխ կտրատելու ընթացքում գոյությունը ունի սառը ջուր օգտագործելու մի քանի մեթոդ՝ Դուք կարող եք կտրատելուց առաջ և կտրատելու ընթացքում սառը ջրով թռչել դանակը կամ նախապես մի քանի րոպե սառը ջրի մեջ դնել կեղևազրկված սոխը։

Սառնարան կամ սառնախցիկ Նախապես, մեկ ժամով սոխը տեղադրեք սառնարանում կամ սառնախցում։ Նույն տարբերակով 15 րոպե սառեցրեք դանակը։

Եռացող ջուր Սոխը կտրատեք եռացող ջրի կողքը։ Ջրի գոլորշիները ցրում են սոխից դուրս եկող արցունքաբեր նյութերը։ Բացի դրանից, դուք կարող եք նախ` մեծ կտորների բաժանել սոխը, իջեցնել դրանք եռացող ջրի մեջ, որից հետո նոր կտրատել։

Բերանում ջուր հավաքել Բերանում ջուր հավաքեք և պահեք այն մինչև սոխը կտրատելու գործընթացի ավարտը։

Մաղադանոս կամ մաստակ Քանի սոխ եք կտրատում՝ ծամեք մաղադանոս կամ մաստակ։

Այս մեթոդը օքսիդացնում և վնասազերծում է նյութերը, որոնք արցունք են առաջացնում։

Հովացուցիչ կամ քարշիչ Կտրատելու համար նախատեսված տախտակի կողքը տեղադրեք հովացուցիչ կամ սոխը կտրատեք միացված քարշիչի մոտ։ Այդ դեպքում արցունք առաջացնող գոլորշիները կցրվեն, նախքան Ձեր աչքերին հասնելը։

Մոմ կամ գազ Կտրատեք սողը վառված մոմի կամ գազօջախի կողքը։ Կրակը կօքսիդացնի արցունքաբեր նյութերը։   Քացախ Կտրատելու համար նախատեսված տախտակի վրա քսեք քացախ և քիմիական ռեակցիայի արդյունքում, սոխի արցունքաբեր նյութերը կչեզոքացվեն։

Աղ Տախտակի վրա աղ ցանեք և աղը կտրատելու ժամանակ առաջացած հյութը կներծծի իր մեջ։ Գերադասելի է օգտագործել խոշոր աղ։

Կիտրոնի կտոր Բացի վերընշված տարբերակներից, կտրատելու տախտակը կարելի է քսել կիտրոնի կտորով։ Կիտրոնահյութը նույնպես չեզոքացնում է արցունքաբեր նյութերը։

Ճիշտ դանակ Դանակի ընտրությունը նույնպես կարևոր է սոխ կտրատելու ընթացքում։ Որպեսզի կտրատելու ընթացքը արագ ստացվի և քիչ հյութ արտադրվի, հարկավոր է օգտագործել սուր և հարթ դանակ։ Դանակը չպետք է ունենա ոչ մի ատամիկ։

Եվ ամենափորձված տարբերակը՝  հարկավոր է միայն կտրել սոխի ներքևի մասը այնպիսի անկյունով, որպեսզի այն ստանա կոնաձև տեսք, այնուհետև հեռացնել այն։ Պրոֆեսիոնալ խոհարարը տեսանյութում ցուցադրում է, թե ինչպես ճիշտ անել այդ գործընթացը։

Like this post? Please share to your friends: