charset="UTF-8"> Հետաքրքիր փաստեր Շառլ Ազնավուրի կյանքից, որոնք քչերին են հայտնի. Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին անվանում

Հետաքրքիր փաստեր Շառլ Ազնավուրի կյանքից, որոնք քչերին են հայտնի. Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին անվանում

Հոկտեմբերի 1-ի գիշերը կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Նա 94 տարեկան էր: Մենք հավաքել են լեգենդար երգչի կյանքից հետաքրքիր փաստեր, որոնք քչերին է հայտնի: Իսկական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Նրա ծնողները Հայաստանից Ֆրանսիա են գաղթել 1922 թ․-ին, երկու տարի անց ծնվել է ապագա արտիստը: Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում և սկսեց ելույթ ունենալ սրճարաններում: Մինչ հայրը կռվում էր ռազմաճակատում, ելույթների շնորհիվ Շառլը կարողանում էր կերակրել ընտանիքին գերմանացիների կողմից Փարիզի օկուպացիայի ժամանակ: Ազնավուրի «կնքամայրը» Էդիտ Պիաֆն էր:

Հենց նա առաջինը նկատեց Շառլի և Պիեռ Ռոխի դուետը և 1946 թ․-ին նրանց իր հետ վերցրեց հյուրախաղերի: Հենց այդ ժամանակվանից սկսվեց մեծն շանսոնյեի կարիերան: 1950 թ․-ին երգիչը սկսեց ինքնուրույն հանդես գալ: Այդ ժամանակ նա վերջնականապես ձևափոխեց իր ազգանունը և Ազնավուրյանից դարձավ Ազնավուր: Նրա առաջին մեծ մենահամերգը տապալվեց և քննադատները խորհուրդ տվեցին Շառլին փոխել մասնագիտությունը: Դրանից 5 տարի անց նա առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում: Որպես կինոդերասան նրան սկսեցին ճանաչել Տրյուֆֆոյի՝ «Մի կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմից հետո: Համաշխարհային շանսոնյեն 1000 երգի հեղինակ էր: Սպիտակի 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո նա հիմնադրեց «Ազնավուր և Հայաստան» հիմնադրամը, որը ղեկավարում էր մինչև կյանքի վերջ: 2008 թ․-ին նա ՀՀ քաղաքացիություն ստացավ: 2000 թ․-ին, 76 տարեկան հասակում նա նշանակվեց Ֆրանսիայի մշակույթի նախարար: 1977 թ․-ից ապրում էր Շվեյցարիայում, լճի մոտ գտնվող վիլլայում, քանի որ այնտեղ․․․

ամենացածր հարկերն էին: Դեռ մինչ Ժերար Դեպարդյեն նա առաջիններից էր, որ հայտարարեց՝ «Բավ է երգել հարկային տեսչության համար»: Շառլ Ազնավուրը 3 անգամ ամուսնացած է եղել և ընդհանուր առմամբ 6 երեխա ուներ: Վերջին կնոջ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ նա ապրում էր արդեն 51 տարի: Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին անվանում: Նրա ստեղծագործական գործունեությունը անհաշվելի էր թվում․ պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր: Բայց շատերի գիտակցության մեջ նա մնացել է որպես սեփական երգերի կատարող: Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը: Նա կարծում էր, որ անգամ տարիքն առած մարդը պետք է իրեն պահի այնպես, ինչպես կպահեր 30 տարեկանում:

Like this post? Please share to your friends: