Եթե ձեր հագուստի վրա հայտնվել են քրտինքից առաջացած ահավոր դեղին հետքերը, մի շտապեք դեն նետել այն:
Ստորև ներկայացված եղանակով դուք հեշտությամբ կազատվեք դրանցից:
Ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի․
– մեկ թեյի գդալ աման լվացող հեղուկ,
– 3-4 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ,
– 2 ճաշի գդալ սննդային սոդա:
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միասեռ զանգված ստանալը: Քսեք այն կեղտոտված կտորին:
Մնում է միայն զարմանալ, թե որքան արագ կանհետանան դեղին հետքերը: